close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+10°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի խնդիրը լուծվեց. ժառանգները փոխհամաձայնության են եկել

Մշակույթ

23 Հունվարի 2018, 16:36
 Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի խնդիրը լուծվեց. ժառանգները փոխհամաձայնության են եկել

Հայ հոգևոր երգերի ու տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի տունն ու տանը եղած ողջ ժառանգությունը տարիներ ի վեր անտերության էին մատնված: Խնդիրն այն է, որ Զաքարյանի մահից հետո տունը /Կողբացի 42/ անցել էր ամուսնուն՝ Խորեն Պալյանին, իսկ Պալյանի մահից հետո` նրա զարմիկներին:

Ժառանգները ոչ մի կերպ չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ և հանրային պահանջը՝ տունը թանգարանի վերածելու հարցը լուծել: Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը քանիցս Yerkir.am-ին տեղեկացրել էր, որ չեն կարողանում ժառանգներն իրար հետ լեզու գտնել:

Զաքարյանի՝ տունը թանգարանի վերածելու ցանկությունը, կարծես, փորձում են կյանքի կոչել: Այս մասին նախ երեկ թռուցքաժողովի ժամանակ հայտարարել էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ Պալյանի և Զաքարյանի՝ մի քանի ճյուղով ժառանգների հետ:

«Զաքարյանի տունը կվերածվի թանգարանի և այն կունենա հիմնադրամ-թանգարանի կարգավիճակ: Պալյանի եղբորորդին՝ Րաֆֆի Պալյանը, հանձն է առել վերանորոգել բնակարանը` բնականաբար, մեզ հետ համագործակցությամբ: Ցուցադրության գիտական հայեցակարգը կմշակվի Գրականության և արվեստի թանգարանի կողմից, որոշ իրեր կտրամադրի նաև Զաքարյանների ընտանիքը: Կարծում եմ՝ Լուսինե Զաքարյանի թանգարանը կհարստացնի մեր մշակության կյանքը»,- ասաց փոխնախարարը:

Նա հույս հայտնեց, որ թանգարանի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև ամառ, և դրա բացման արարողությունը կհամընկնի երգչուհու ծննդյանը օրվա հետ՝ հունիսի 1-ին:

Նշենք, որ դեռևս 2014-ին Զաքյանի տունը ջրի խողովակների վթարի հետևանքով բավականին վնասվել էր: Ներկայացնենք Զաքարյանի՝ դեռ այդ տարիներին տանն առկա որոշ իրեր:

Հիշեցնենք, որ Զաքարյանի տունը տուն-թանգարանի վերածելու հարցը բարձրացվել էր նաև 2013-ի նոյեմբերի 10-ին Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի հերթական նիստում: Այն առաջ էր քաշել Լուսինե Զաքարյանի ֆեյսբուքյան էջի հիմնադիր Վարդուհի Սուքիասյանը:

Լուսանկարները՝ Լուսինե Զաքարյան ֆեյսբուքյան էջից

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica