close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2018
+9°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում բժիշկները փրկել են դանակի բազմաթիվ հարվածներ ստացած կնոջ կյանքը

Հասարակություն

23 Հունվարի 2018, 12:02
 Երևանում բժիշկները փրկել են դանակի բազմաթիվ հարվածներ ստացած կնոջ կյանքը

Երեկ դանակահարության դեպք էր տեղի ունեցել Երևանի Նորքի այգիներ փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում: Դանակի բազմաթիվ հարվածներով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել 37-ամյա Իզաբելա Կ-ն:

ԵՊԲՀ-ի լրատվական ծառայության աշխատակից Տաթև Գրիգորյանը Yerkir.am-ին հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված կինը ստացել է մի շարք վնասվածքներ: Նրա խոսքով՝ կինը հիվանդանոց է տեղափոխվել լյարդի, կրծքավանդակի, երիկամի, վերին վերջույթի, կոնքազդրային հոդի արյունահոսող վերքերով, 1–ին և 2–րդ աստիճանի հեմորագիկ շոկ ախտորոշմամբ, գիտակցությունը` մթագնած:

Գրիգորյանի խոսքով՝ վիրահատությունը տևել է 5-6 ժամ: Այն կատարվել է 4 խումբ մասնագետների՝  թոքային վիրաբույժների, ընդհանուր վիրաբույժների, ուռոլոգների և միկրովիրաբույժների մասնակցությամբ:

«Բժիշկներին հաջողվել է կայունացնել տուժածի վիճակը և փրկել հիվանդի կյանքը: Արդեն երեկոյան նա կարողացել է ինքնուրույն շնչել»,- ասաց նա ՝ հավելելով, որ այս պահին տուժածը վերակենդանացման բաժանմունքում է,  նրա վիճակը կայուն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կնոջը դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է նրա ամուսնու եղբայրը: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Սպասվում են տեղումներ
24 Փետրվարի 2018, 18:00 Սպասվում են տեղումներ
Պատահար՝ Վանաձորում
24 Փետրվարի 2018, 11:06 Պատահար՝ Վանաձորում
Այրվել է ավտոմեքենա
24 Փետրվարի 2018, 10:08 Այրվել է ավտոմեքենա
Եղանակն՝ առաջիկա օրերին
23 Փետրվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica