close
Եղանակը Երևանում
26 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքուն Արցախում գործի է դրել Սիրիայում ԻՊ-ի կիրառած անօդաչուների նման սարքեր. Վլադիմիր Եվսեև

Արցախ

23 Հունվարի 2018, 11:51
 Բաքուն Արցախում գործի է դրել Սիրիայում ԻՊ-ի կիրառած անօդաչուների նման սարքեր. Վլադիմիր Եվսեև

Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի վրա հարձակման ժամանակ կիրառել է ինքնաշեն անօդաչու սարքեր, որոնք շատ նման են եղել Սիրիայի «Հմեյմիմ» և «Տարտուս» ռուսական ռազմաբազաների վրա հարձակման ժամանակ ԻՊ-ի գործի դրած անօդաչուներին: Նման կարծիք Русарминфо-ի հետ զրույցում  հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը:

«Այդ անօդաչու սարքերը ստեղծվել են թուրքական հատուկ ծառայությունների պատվերով: Կարծում եմ, որ թուրքական հատուկ ծառայությունները մասնակցել են Սիրիայում ռուսական բազաների ուղղությամբ հարվածներին, այնուհետև փոխանցել են հարվածների իրականացման կառուցվածքը և տեխնիկան Ադրբեջանին: Դա ցույց է տալիս, թե ով է իրականում կանգնած եղել ռուսական ռազմաբազաների ուղղությամբ հարվածների հետևում»,- ասել է նա:

Եվսեևի խոսքով՝ Արցախում նման անօդաչու սարքերի արդյունավետությունը շատ ցածր է, քանի որ կոնկրետ թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու հնարավորություն չկա:

Նա նաև նշել է, որ նման անօդաչու սարքեր խոցելու ամենաարդյունավետ միջոցը ռուսական «Պանցիր» համակարգն է, և Երևանը պետք է Մոսկվայի առջև հարց դնի «Պանցիր» համակարգերի մատակարարումների մասին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինուժը հունվարի 20-ին Արցախում հայկական դիրքերի վրա ական էր նետել անօդաչու սարքից: 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica