close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+15°
+19°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայադարձության հարց ենք դրել. Հրանուշ Հակոբյան

Հասարակություն

22 Հունվարի 2018, 16:27
 Հայադարձության հարց ենք դրել. Հրանուշ Հակոբյան

Ազգային ժողովում «ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցության ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց` այս պահին 7 մլն հայ ունենք Սփյուռքում, ինչպե՞ս է Սփյուռքը հյուծվում, 10 տարի հետո որքա՞ն մարդ կունենանք Սփյուռքում:

Հակոբյանը պատասխանեց, որ սա շատ բարդ հարց է և կապված է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ: «Երկրաշարժը եղավ, շատերը ցնցվեցին և վերադարձան իրենց արմատներին: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ եղան մարդիկ, ովքեր ընդմիշտ հեռացել էին, վերադարձան: Ակնհայտ է, որ մենք համախմբվում ենք ցավի ու վտանգի պահին: Ինչպես երջանկահիշատակ Վիգեն Հովսեփյանն ասաց՝ մեկ օրում ազգ դարձանք»,- ասաց նա:

Նախարարն օրինակ բերեց բարերար Քրք Քրքորյանին: Նրա խոսքով` Քրքորյանն ընդհանրապես հայության հետ կապ չուներ, հենց երկրաշարժը եղավ, մարդու մեջ խոսեց հայ լինելու ցանկությունը:

«Մենք հայադարձության հարց ենք դրել, ոչ թե` հայրենադարձության, և հորդորում ենք համայնքներին, որ զբաղվեն այն հայերով, ովքեր հեռացել են հայ լինելուց»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:

Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
22 Հոկտեմբերի 2018, 10:43 Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica