close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+26°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՃՏՊ` Փափազյան փողոցում. վարորդը մահացել է

Հասարակություն

21 Հունվարի 2018, 23:14
 ՃՏՊ` Փափազյան փողոցում. վարորդը մահացել է

ԱԻՆ մամուլին ծառայության փոխանցմամբ, հունվարի 21-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած (արգելափակված է ավտոմեքենայում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 754LI» մակնիշի 34 DV 960 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանած «Hyundai Sonata» մակնիշի 75 UR 555 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Վ.) և «Mercedes E320» մակնիշի 34TF183 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ղ.) ավտոմեքենաներին, այնուհետև` ծառին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շատապօգնության ավտոմեքենային: Նա հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ մահացել է:

Դեպքի վայրում են գտնվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica