close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2018
+7°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2018
USD1480.57
GBP1667.37
EUR1590.67
RUB18.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ. Razm.info

Արցախ

21 Հունվարի 2018, 12:23
 Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ. Razm.info

Ինչպես հաղորդում է razm.infօ-ն, հունվարի 20-ին ադրբեջանական Moderator.az կայքը հայտնել է, որ «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։ Գնդապետի թաղումը հունվարի 21-ին է։

Նյութը ավելի ուշ հեռացվել է այդ կայքից, սակայն դեռևս պահպանվել է «Գուգլ» որոնողական համակարգի հիշողությունում («քեշ»)։

Ադրբեջանի ՊՆ-ն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Ըստ սոցցանցերում շրջանառվող հիմնական վարկածի՝ զինծառայողը սպանվել է ականի պայթյունից։

Այս վարկածի դեմ է խոսում Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած սոցցանցային էջերից մեկի համակարգողը։

ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում Ադրբեջանի բանակին նվիրված էջերից մեկում էլ նշվում է, որ գնդապետը մահացել է «ինժեներական աշխատանքներ կատարելիս։

Սոցցանցերում հայտնված տվյալների համադրությունից կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ սպանված գնդապետը եղել է 2016 թ․ Ապրիլյան պատերազմի ընթացքում «Լելե թեփե» կոչվող բարձունքի գրավման գործողության ինժեներական գծով պատասխանատուն։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica