close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2018
+24°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը Հնդկաստանում կմասնակցի ՏՏ ոլորտի խոշոր համաժողովի

Տնտեսական

20 Հունվարի 2018, 18:38
 Հայաստանը Հնդկաստանում կմասնակցի ՏՏ ոլորտի խոշոր համաժողովի

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019թ-ին անցկացվելու է Հայաստանում։ Իսկ մինչ այդ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում կկայանա «WCIT 2018»-ը։

 
Փետրվարի 19-21-ն անցկացվող համաժողովին Հայաստանը կմասնակցի պետական մակարդակով և ներկայացուցչական կազմով։ Հնդկաստան կմեկնեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ԻՏՁՄ (UITE) ներկայացուցչությունը, հեռահաղորդակցության օպերատորներ և ՏՏ ընկերություններ։ 
 
Ոլորտի ներկայացուցիչները խորհրդակցության էին հրավիրվել նախարարություն` քննարկելու համաժողովին մասնակցության ձևաչափը, նախատեսվող հանդիպումները և մասնակցությանը վերաբերող այլ տեխնիկական հարցեր։ 
 
«WCIT»-ն ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի 2-3 հազար լիդերներ` շուրջ 100 երկրներից։ 
ԻՏՁՄ ներկայացուցիչ Ալեքսանդր Եսայանը հայտնեց, որ համաժողովում նախատեսվում են թե՛ հանդիպումներ խոշոր ասոցիացիաների ու ընկերությունների ղեկավարների հետ, թե՛ միասնական տաղավարով ներկայացնել հայկական հաջողակ ՏՏ ընկերությունները։ 
 
Այս տարվա մասնակցության փորձը օգտակար կլինի եկող տարի համաժողովի նախապատրաստական աշխատանքներն անցկացնելու համար: Իսկ 2019-ին համաժողովը հյուրընկալելը կնպաստի Հայաստանի` որպես տեխնոլոգիական զարգացած երկրի, վարկանիշի հաստատմանն ու միջազգային նոր կապերի ձեռքբերմանը։ 
Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica