close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան Սիրիայում տեղակայված «S-400»-ի դեմ պատրաստվում է կիրառել «KORAL» համալիրներ

Տարածաշրջան

20 Հունվարի 2018, 12:35
 Թուրքիան Սիրիայում տեղակայված «S-400»-ի դեմ պատրաստվում է կիրառել «KORAL» համալիրներ

Թուրք-սիրիական սահմանին Անկարան տեղակայել է «KORAL»  տիպի թուրքական արտադրության  ՌԷՊ համալիրներ․ տեղեկացնում է Ermenihaber-ը։

Թուրքական  «Haberrus» լրատվակայքը, հղում անելով ռուսական աղբյուրներին, նշում է, որ  այդ համակարգերը տեղակայվել են Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանին շատ մոտ, որի ուղղությամբ Թուրքիան պատրաստվում է ռազմական արշավ իրականացնել։

Նշվում է, որ այդ համակարգերն ուղղված են առաջին հերթին Սիրիայում տեղակայված «S400» ՀՕՊ համակարգերի դեմ։

Թուրքական աղբյուրը պնդում է, որ այն կարող է սահմանափակել «S400»-ների հնարավորությունները՝ ռադիոէլեկտրոնային ճնշում գործադրելու միջոցով։

«KORAL»-ները արտադրվել են թուրքական «ASELSAN» ռազմաարդյունաբերական ընկերության կողմից: Այն ի զորու է 100 կմ հեռավորության վրա ոչնչացնել թիրախը: 

Համեմատության համար նշենք, որ ռուսական  S-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգն ունակ է մինչև 400 կմ հեռավորության վրա խոցել աերոդինամիկ թիրախները, մինչև 60 կմ կիլոմետր հեռավորության վրա խոցել բալիստիկ թիրախները, որոնք թռչում են վայրկյանում մինչև 4.8 կմ արագությամբ, թևավոր հրթիռներ, մարտավարական ու ռազմավարական ավիացիայի ինքնաթիռներ։ Նրա ռադարի շառավիղը կազմում է մինչև 600 կմ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica