close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2018
+26°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալավերդցի Վահագնը մի շարք պաշտոնյաների հետ է կապված եղել. «Ժողովուրդ»

Իրավունք

20 Հունվարի 2018, 09:56
 Ալավերդցի Վահագնը մի շարք պաշտոնյաների հետ է կապված եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս իրավապահները ձերբակալեցին ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին՝ հան­ցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու կասկածանքով: Վերջինս, հիշեցնենք, նախորդ տարվա սեպտեմբերին Երևանում ալավերդցի Տարոն Աբգարյանի քրեական մյուս խմբավորման կողմից մահափոր­ձի էր ենթարկվել: Ու հիմա նա էլ իր հերթին էր պատրաստվում վրեժխնդիր լինել իր դեմ մահափորձ իրականացնող­ներից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահագն Աբգարյանի ձերբակալության գործով իրավապահներին հայտնի է դարձել, որ այս ամիսներին նա կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետ: Չի բացառ­վում, ի թիվս այլոց, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ու նույն թաղամասում միասին մեծացած ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովի մասին լինի խոսքը: Չի բացառվում նաև, որ որոշ պաշտոնատար անձանց իրավա­պահները կանչեն հարցաքննության՝ պարզելու, թե ինչ կապ ունեն նրանք այս պատմության հետ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ կապ չի ունեցել Աբգարյանի հետ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica