close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2018
+28°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2018
USD1482.76
GBP1618.95
EUR1556.14
RUB17.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աչքի շարժական հիվանդանոցը կժամանի Արագածոտնի մարզ

Հասարակություն

19 Հունվարի 2018, 23:35
 Աչքի շարժական հիվանդանոցը կժամանի Արագածոտնի մարզ

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը», (ՀԱՆ ԲՀ) «Շաքարային դիաբետի համաշխարհային հիմնադրամ» և ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ, Արագածոտնի մարզում 2018 թվականի փետրվարի 1-ից իրականացնելու են «Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայի» սկրինինգային ծրագիրը:

Այն ուղղված է լինելու շաքարային դիաբետով հիվանդների շրջանում կուրության բերող ակնային հիվանդությունների բացահայտմանը և բուժմանը՝ այդպիսով կանխարգելելով կուրության առաջացումը: Ծրագրի իրականացման ընթացքում մարզի առողջության պահպանման առաջնային օղակներում կարճ ժամանակահատվածով (3-4 շաբաթ) տեղադրվելու են ակնահատակը նկարող հատուկ սարքեր՝ նպատակ ունենալով ախտորոշել մարզի շաքարային դիաբետ ունեցող հիվանդների ակնային հիվանդությունները: Ակնաբույժները և բուժքույրերը իրականացնելու են հիվանդների ակնահատակի նկարում, ակնային սկրինինգ և ախտորոշում՝ անհրաժեշտության դեպքում հիվանդներին ուղեգրելով ՀԱՆ-ի աչքի շարժական հիվանդանոց, որտեղ նրանք բարեգործական հիմունքերով ստանալու են լազերային բուժում: Աչքի շարժական հիվանդանոցը մարզում գործելու է 2018 թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 20-ը։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica