close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2018
+2°
+7°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2018
USD1480.94
GBP1678.03
EUR1602.52
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերն ու ձգտումը դեպի գիտություն սկսվում է դպրոցական նստարանից. Լևոն Մկրտչյան

Հասարակություն

19 Հունվարի 2018, 22:12
 Սերն ու ձգտումը դեպի գիտություն սկսվում է դպրոցական նստարանից. Լևոն Մկրտչյան

Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել ՀՌՀ-ի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Է. Ղազարյանի և համալսարանում աշխատող գիտնականներ Հ. Սարգսյանի, Դ. Հայրապետյանի, Ա. Թռչունյանի, Հ. Ղազարյանի, Ս. Պետրոսյանի, Վ. Մելիքյանի և Ս. Մայիլյանի հեղինակությամբ հրատարակված բնագիտության և մաթեմատիկայի 6 ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը, որոնք հրատարակվել են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա են գտնվելու ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Շնորհավորելով ձեռնարկների հեղինակներին՝ ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը գիտության, մասնավորապես բնագիտության և մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհը հանրամատչելի ձևով դպրոցականներին ներկայացնելն է. «Վերջին տարիներին գիտահանրամատչելի նյութերի և ձեռնարկների ստեղծումը, մի շարք գործոններով պայմանավորված, հետընթաց է ապրել: Մեր լավագույն հեղինակներն ավելի շատ զբաղված են եղել թեստագրությամբ, քան թե ձեռնարկների ստեղծմամբ: Դպրոցական գրադարաններում հանրամատչելի գիտական գրականության թարմացումների նախաձեռնություններն արժանի են հատուկ գնահատանքի, որովհետև դրանք հնարավորություն են տալիս զարգացնել բնագիտական և մաթեմատիկական կրթության լավագույն ավանդույթները, որոնք ձևավորված են մեր դպրոցներում»,- իր խոսքում նշել է Մ. Մկրտչյանը:

Իր հերթին ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանն ընդգծել է, որ նման նախաձեռնությունը մրցունակ է դարձնում Հայաստանի կրթագիտական համակարգը տարածաշրջանում. «Մենք հասկանում ենք, որ գիտության արմատներն սկսվում են դպրոցից՝ դպրոցն հենց այն վայրն է, որտեղ պետք է ճիշտ ներկայացնել գիտության ֆանտաստիկ աշխարհը: Սերն ու ձգտումը դեպի գիտություն սկսվում է դպրոցական նստարանից»,- նշել է նա:
Նշենք, որ «Զարմանահրաշ նանոաշխարհ», «Կենդանի բջիջների աշխարհում», «Թվերի խորհրդավոր ու հետաքրքրաշարժ աշխարհը», «Արեգակնային ֆոտովոլտային տարրեր և մարտկոցներ», «Ինտեգրալ սխեմաների ներաշխարհը» և «Ֆիզիկան և համաչափությունը» ձեռնարկները հրատարակվել են «Դպրոցական գրադարան» մատենաշարի շրջանակում՝ «Աստղիկ գրատուն» հրատարակչության կողմից:

Տեղումներ են սպասվում
17 Փետրվարի 2018, 17:50 Տեղումներ են սպասվում
Իրավիճակը՝ շփման գծում
17 Փետրվարի 2018, 14:01 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica