close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2018
+2°
+7°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2018
USD1480.94
GBP1678.03
EUR1602.52
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեղատնից հափշտակությունը բացահայտվել է, վարույթը կարճվել` հաշտության հիմքով

Իրավունք

19 Հունվարի 2018, 18:25
 Դեղատնից հափշտակությունը բացահայտվել է, վարույթը կարճվել` հաշտության հիմքով

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  հոկտեմբերին Երևանի կենտրոնում գործող դեղատներից մեկում կատարված գողության հանգամանքները. պատճառված վնասը վերականգնվել է, քրեական գործի վարույթը՝ կարճվել:

2018 թվականի հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն  հաղորդագրություն է տարածել՝ Երևանում գործող դեղատներից մեկից 2017թ. հոկտեմբերի 20-ին կատարված հափշտակության վերաբերյալ և քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով հրապարակել դեպքի օրը նշված դեղատանը կատարված տեսագրությունը՝ խնդրելով պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։

Տեսանյութում պատկերված երիտասարդ աղջիկը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում տուժողին հատուցվել է պատճառված վնասը, և վերջինս հրաժարվել է բողոք  ներկայացնել:

Քրեական գործի վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ հաշտության հիմքով:

Երիտասարդ կնոջ խնդրանքով ՀՀ ՔԿ-ն հեռացրել է  պաշտոնական կայքէջում տեղադրված տեսանյութը և լուսանկարները:

Տեղումներ են սպասվում
17 Փետրվարի 2018, 17:50 Տեղումներ են սպասվում
Իրավիճակը՝ շփման գծում
17 Փետրվարի 2018, 14:01 Իրավիճակը՝ շփման գծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica