close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ելք»-ը երթը սկսեց` կանաչ «ջորի» հրելով

Քաղաքական

19 Հունվարի 2018, 17:54
 «Ելք»-ը երթը սկսեց` կանաչ «ջորի» հրելով

«Մոսկվա» կինոթատրոնի մոտից արդեն մեկնարկել է «Ելք» դաշինքի կողմից ընդդեմ թանկացումների անցկացվող երթը:

Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, ասաց. «Մենք թանկացումները կասեցնելու և հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու պահանջն այս երթով և հետագա գործողություններով պետք է ձևակերպենք որպես հանրային պահանջ: Այսօր, իրար հետ քայլելով, պահանջելու ենք հարկային դրույքաչափերի իջեցում և հարկային բեռի ու գների իջեցում: Մեր այսօրվա երթի վանկարկությունն է լինելու «իջեցում»»:

Երթը սկսելուց առաջ Փաշինյանն ասաց, որ անակնկալ ունեն` մի խումբ երիտասարդներ հրելով առաջ կտանեն կանաչ գույնի մեքենա, որին ժողովուրդը «ջորի» է ասում: Նրա խոսքերով` դա  խորհրդանշում է տեղում դոփող` Հայաստանի տնտեսությունը: «Գազը թանկացել է, բայց այլընտրանք կա, ժողովո'ւրդ ջան, բրդեք ձեր մեքենան ձեր հարևանների հետ և հիշեք` ամեն իրավիճակում էլ ելք կա»,- ասաց պատգամավորը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica