close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ելք» դաշինքը երթից հետո կքննարկի նախագահի թեկնածուի հարցը. Արամ Սարգսյան

Քաղաքական

19 Հունվարի 2018, 17:20
 «Ելք» դաշինքը երթից հետո կքննարկի նախագահի թեկնածուի հարցը. Արամ Սարգսյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, նկատի ունենալով ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանին, լրագրողներին ասաց, որ  չի կարող անհատի մասին կարծիք հայտնել: Նախքան թանկացումների դեմ երթը սկսելը նա նշեց, որ «Ելք» դաշինքը երթից հետո կքննարկի նախագահի թեկնածուի հարցը:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 17:00-ից, «Մոսկվա» կինոթատրոնի մոտից մեկնարկելու է «Ելք» դաշինքի երթը` ընդդեմ թանկացումների:

«Չեմ համարում, որ այսօր մեր թիվ մեկ խնդիրը նախագահի թեկնածուն է: Այսօր մեզ համար թիվ մեկ խնդիրը երթն է», - ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ ինքն անձամբ ունի իր նախընտրելի թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը, ով առաջադրվել է «Ելք» դաշինքի կողմից:

Արամ Սարգսյանը միևնույն ժամանակ չբացառեց, որ Հանրապետականը հնարավոր է դիտմամբ է իրենց երթի օրը հայտարարել նախագահի իրենց թեկնածուի անունը: «Հանրապետականը նման տեղեկատվությունը հանրությանը մատուցեց՝ փորձելով երկրորդել երթի կարևորությունը»,- կարծիք հայտնեց նա: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica