close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈԱԱԿ-ը մշտադիտարկում է իրականացնում Ավանդական բժշկության համալսարանում

Հասարակություն

19 Հունվարի 2018, 16:16
 ՈԱԱԿ-ը մշտադիտարկում է իրականացնում Ավանդական բժշկության համալսարանում

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել դեռևս չհավատարմագրված բժշկական բուհերում։ Այսօր մեկնարկել է մոնիտորինգային այցը Ավանդական բժշկության համալսարան։

ՈԱԱԿ մասնագետներն այցի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են ունեցել Ավանդական բժշկության համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների, ամբիոնների վարիչների,  պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների հետ։

Բուհի վարչական ղեկավարությունը ներկայացրել է  ուսումնական հաստատության զարգացման  տեսլականը և դրա արտացոլումը ռազմավարական ծրագրում, ընթացող և նախատեսվող բարեփոխումները։ Քննարկվել են որակի ապահովման գործընթացները բուհում, դրանցում ներքին և արտաքին շահակիցների  ներգրավվածությունը և դերը, մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ) արդիականացման սկզբունքները, աշխատաշուկայի կարիքների՝ ՄԿԾ-ներում արտացոլման մեխանիզմները, գործատուների մասնակցությունը կրթական գործընթացներին, դասախոսական կազմի և ռեսուրսների համապատասխանությունը կրթական ծրագրերի վերջնարդյունքներին, ուսանողի առաջընթացի գնահատման մոտեցումները, ուսանողների բավարարվածությունը  դասավանդման մեթոդներից և ուսումնական գործընթացից և այլն։

Անդրադարձ է կատարվել նաև բուհում ինստիտուցիոնալ հավատարմագրման նախապատրաստական աշխատանքներին։

Ավելի վաղ ՈԱԱԿ մասնագետները մշտադիտարկում  էին իրականացրել Հայկական բժշկական ինստիտուտում։ Առաջիկայում այցեր տեղի կունենան նաև բժշկական կրթություն  մատուցող և դեռևս չհավատարմագրված մյուս բուհեր։

Նպատակն է ծոնթանալ տվյալ բուհերում  իրականացվող որակի ապահովման գործընթացներին և անհրաժեշտության դեպքում աջակցել՝ պատրաստվելու ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։

Ներկայում Հայաստանում բժշկական կրթություն մատուցող բուհերից ինստիտուցիոնալ հավատարմագրում ունի միայն Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica