close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մտավախություն կա, որ նա կալանքի տակ է. դատավորը՝ Ճվճվ Արոյի որդու մասին

Իրավունք

19 Հունվարի 2018, 15:17
 Մտավախություն կա, որ նա կալանքի տակ է. դատավորը՝ Ճվճվ Արոյի որդու մասին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր պետք է կայանար Ճվճվ Արոյի կրտսեր որդու՝ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանի մասնակցությամբ դեռևս 2014-ին տեղի ունեցած խուլիգանության գործով հերթական դատական նիստը:

Դատական նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Սերժ Վարդանյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել, որը չի կատարվել:

Դատավոր Գագիկ Պողոսյանը, դիմելով Սերժ Վարդանյանի պաշտպանին, ասաց, որ լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Սերժ Վարդանյանն այլ գործի շրջանակներում կալանավորվել է: «Մտավախություն կա, որ նա կալանքի տակ է»,- ասաց դատավորը՝ պաշտպանից հետաքրքրվելով, թե ի՞նչ գործի շրջանակներում է նա կալանավորվել: Պաշտպանն ասաց, որ տեղյակ չէ, միայն գիտի, որ նա ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է:

Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն առաջարկեց դիմել ՀՀ քննչական կոմիտե՝ Վարդանյանի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին տեղեկանալու համար:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում` Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Այսօրվա դատական նիստի ավարտին այս գործով ամբաստանյալ Ռոբերտ Հայրապետյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հայտնեց, որ այս գործը դատարան չէր հասնի, եթե Սերժ Վարդանյանի անունը հայտնի չլիներ: Հայրապետյանը հայտարարեց, որ Վարդանյանն իր ընկերը չէ, չի էլ եղել, պարզապես իրենք միասին են սովորել: «Խնդիրն այն է, որ այս գործով ինձ հետ մեղադրվող անձն է վարկաբեկված, դրանով էլ պայմանավորված է գործի ձգձգումը»,- ասաց նա:

Նշենք, որ Սերժ Վարդանյանը ներկայումս գտնվում է կալանքի տակ խուլիգանության և կողոպուտի դեպքերով հարուցված քրեական գործերով: Կողոպուտի դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 12-ին: Ժամը 03-ի սահմաններում, Երևան քաղաքի Հր.Քոչարի փողոցի կամրջի հարևանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Սերժ Վարդանյանը բացահայտ կերպով պոկելու եղանակով հափշտակել է իր ծանոթի պարանոցի՝ զգալի չափերի արժողության ոսկյա վզնոցը, ապա նրա հետ գնացել գրավատուն: Քաղաքացու հայտարարության համաձայն՝ Ս.Վարդանյանը խոստացել էր վերադարձնել վզնոցը, սակայն չի վերադարձրել, ուստի դեպքից օրեր անց դիմել է իրավապահներին։

Իսկ 2017 թվականի նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանում Սերժ Վարդանյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորել այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցողի հետ, ապա միջանցքում բռնություն գործադրել նրա նկատմամբ։

Ներկայումս կալանքի տակ է նաև Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեջ: Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2018-ի հունվարի 8-ին: Վթարի հետևանքով զոհվել են ծառայության մեջ գտնվող երկու` ՃՈ աշխատակիցներ:

Նշենք, որ Վարդանյան եղբայրները նախկինումս ևս հայտնվել են աղմկահարույց պատմությունների կենտրոնում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica