close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2018
+3°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2018
USD1480.46
GBP1670.87
EUR1592.36
RUB18.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Независимая газета-ն անդրադարձել է Նալբանդյանի և Մամեդյարովի կրակովյան հանդիպմանը

Արցախ

19 Հունվարի 2018, 14:04
 Независимая газета-ն անդրադարձել է Նալբանդյանի և Մամեդյարովի կրակովյան հանդիպմանը

Независимая газета-ն անդրադարձել է երեկ Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը` նշելով, որ այն անցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարության ֆոնին, համաձայն որի՝ հնարավոր չէ ԼՂ  հակամարտությունը կարգավորել մեկ փաստաթղթով:

Թերթի հետ զրույցում հանդիպումը մեկնաբանել է վերլուծաբան Բորիս Նավասարդյանը` նշելով,  որ հանդիպումն անցել է պայմաններում, երբ միջազգային հանրությունը և առանձին դերակատարներ, աշխարհաքաղաքական իրավիճակից ու սեփական շահերից ելնելով, ցուցադրում են հակասությունները լուծելու վճռականություն: Հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Իտալիայի հայտարարություններն այն մասին, որ հակամարտությունը լինելու է այդ կազմակերպության ուշադրության կենտրոնում, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որում նա խոսել է  կարգավորման փուլային մոդելի մասին և հասկացրել, որ առաջին քայլը չպետք է իրեն երկար սպասեցնի:

Ըստ Նավասարդյանի` նման պայմաններում կողմերից ոչ մեկը չի ցանկանում ընկալվել որպես խանգառող հանգամանք միջազգային նախաձեռնությունների համար և դրանով զիջել գործընթացի կառուցողական մասնակցի վարկանիշը: «Հենց այդ հանգամանքի հետ է կապված Լավրովի հայտարարությանը` կողմերի դրական արձագանքը»,- նշել է նա:

Սակայն, քաղաքագետի կարծիքով, սխալ կլիներ պաշտոնական հայտարարությունները դիտարկել որպես դիրքորոշումների մերձեցման վկայություն: Ըստ նրա` «փուլային մոդելի» մեկնաբանությունը մնում է խիստ հակասական:

«Ադրբեջանը դրա ներքո հասկանում է հայկական ուժերի վերահսկսողության տակ գտնվող որոշ տարածքների վերադարձը, իսկ Հայաստանի համար էլ անընդունելի է, որ կարգավորումը պետք է սկսվի միակողմանի զիջումներից»,- նշել է Նավասարդյանը:

 

Պորոշենկոյին կհարցաքննեն
21 Փետրվարի 2018, 14:04 Պորոշենկոյին կհարցաքննեն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica