ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ. Հայաստանի հավաքականը նույն դիրքում է
Սպորտ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային հավաքականը չի փոխել իր դիրքն աղյուսակում և շարունակում է զբաղեցնել 90-րդ հորիզոնականը:
Աղյուսակը գլխավորում է Գերմանիայի ընտրանին, երկրորդ տեղում Բրազիլիան է, իսկ եռյակը եզրափակում է Պորտուգալիայի հավաքականը: