close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2018
+26°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահի թեկնածուն հայտնի է. ՀԺ

Քաղաքական

18 Հունվարի 2018, 23:49
 Նախագահի թեկնածուն հայտնի է. ՀԺ

Armtimes.com-ը գրում է. «ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում թեեւ Էդուարդ Շարմազանովը չբացահայտեց 4-րդ նախահագի իրենց թեկնածուի անունը, սակայն «Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ հասան, որ նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է:Մեր աղբյուրը միանգամից բացառեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի թեկնածությունը: Վաղը պաշտոնապես Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին կառաջարկի լինել իրենց թեկնածուն:Երեկ գրել էինք, որ այս օրերին ակտիվորեն խոսվում է, որ նախագահի ամենահավանական թեկնածուն, որին ավելի վաղ բնութագրել էր նաև ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը, ներկայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է:

Դեռևս 2013 թվականին «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե ինչ նպատակով և ում համար են Սահմանադրության մեջ մի քանի կոնկրետ փոփոխություններ արվում` երկրի նախագահի մասով: Գրել էինք, որ ամեն ինչ արվում է Արմեն Սարգսյանի համար դեպի նախագահական նստավայր ուղի բացելու նպատակով: Հիշեցնենք, հին Սահմանադրության հոդված 50-ի համաձայն, Հանրապետության նախագահ կարող էր ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Դեռ 2013 թվականին Սերժ Սարգսյանի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Վիգեն Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին ուղարկել էր առաջարկ, ըստ որի այս շեմը պետք է իջեցվի: Հենց այդ նույն շրջանում՝ 2013-ի սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ( սույն պաշտոնում 2013-ին նա նշանակվեց երրորդ անգամ):

Արմեն Սարգսյանը վաղուց Հայաստանում չի բնակվում, սակայն, միջազգային կոնվենցիաների համաձայն՝ տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք: Ուրեմն՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք, եւ հետևաբար Արմեն Սարգսյանն էլ բնակվում է ՀՀ-ում»: 

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica