close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2018
+13°
+23°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2018
USD1482.48
GBP1643.97
EUR1565.61
RUB17.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների. Շարմազանով

Քաղաքական

18 Հունվարի 2018, 22:21
 Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների. Շարմազանով

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է քիչ առաջ Կրակովում ավարտված Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպմանը: Նա նկատեց, որ նման հանդիպումներից առաջ կամ հետո միջադեպերը սահմանին դարձել են տխուր ավանդույթ: Նշենք, որ այսօր Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող էր զոհվել:

«Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների, մի բան է ասում բանակցությունների ժամանակ, բայց այլ վարքագիծ է դրսևորում սահմանին: Այսօրվա հանդիպման ժամանակ էլ մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել, եթե ցանկանում ենք առաջընթաց արձանագրել բանակցություններում, ապա պետք է իրականացնենք Վիենայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները : Նրա խոսքով`  միջազգային իրավապաշտպան կառույցներն էլ են արձանագրում, որ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական հանրապետություն է, իսկ Ադրբեջանը շարունակում է մնալ ոչ ժողովրդավարական եւ տոտալիտար հասարակարգ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica