Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կրակովյան հանդիպումը
Քաղաքական

Քիչ առաջ Կրակովում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։ Այս մասին Twitter–ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Ավելի վաղ Նալբանդյանը հանդիպել էր Մինսկի խմբի համանախագահների հետ, խոսել Արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարների մասին` նշելով, որ որքան շուտ Բաքուն գիտակցի իրողությունը, այնքան շուտ հնարավոր կլինի հունի մեջ դնել կարգավորման գործընթացը: