close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2018
+15°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաղադրույքի գործակիցը բարձրացնե՞լ. «Վիվառո»-ում հնարավոր է

Հասարակություն

18 Հունվարի 2018, 17:06
 Խաղադրույքի գործակիցը բարձրացնե՞լ. «Վիվառո»-ում հնարավոր է

Counter Offer. այսպես է կոչվում այն ֆունկցիան, որը հաճախորդին հնարավորություն է տալիս սպորտային իրադարձության վրա սահմանված գործակիցը ավելացնել:

Հայտնի է, որ սպորտային ցանկացած խաղ ավելի դիտարժան է դառնում, երբ այդ խաղի վրա կատարված է լինում խաղադրույք: Իսկ երբ հնարավոր է դառնում նաև ավելացնել տվյալ իրադարձության վրա կատարած խաղադրույքի գործակիցը, ապա է՛լ ավելի է բարձրանում երկրպագուի հետաքրքրությունը սիրելի խաղի հանդեպ:

Այդ հնարավորությունը Վիվառոն ներդրել է առայժմ միայն օնլայն օրդինար խաղադրույքների համար և կիրառվում է թոփ մարզաձևերի մեջ: Հաճախորդը խաղադրույք կատարելիս միացնում է Counter Offer ֆունկցիան, առաջարկում է իր գործակիցը, որը չպետք է գերազանցի տվյալ պահին սահմանված գործակցի 5 տոկոսը: Ընկերությունը արագ հաղորդագրություն կուղարկի առաջարկված գործակիցն ընդունելու մասին կամ կառաջարկի նոր գործակից, որը կարող է լինել հաճախորդի առաջարկից ցածր, բայց բարձր՝ նախկինում սահմանված գործակցից:

Այնպես որ, մարզասերները, սպորտի գիտակները կարող են գործակիցներ ավելացնել իրենց նախընտրելի իրադարձությունների վրա, ստուգել իրենց գիտելիքները և կանխատեսումները:

Ավելացնենք որ, այս բացառիկ ֆունկցիան գործում է 5000 դրամ և ավելի խաղադրույքների դեպքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica