close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2018
+3°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2018
USD1480.46
GBP1670.87
EUR1592.36
RUB18.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳ նախարարը հստակեցրեց, թե ինչ փոփոխություններ կկրի հեռակա ուսուցումը

Հասարակություն

18 Հունվարի 2018, 16:23
 ԿԳ նախարարը հստակեցրեց, թե ինչ փոփոխություններ կկրի հեռակա ուսուցումը

 Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որն այսօր ընդունվեց կառավարության նիստում:

Հարցին, թե արդյո՞ք  կրթական նոր օրինագծով հեռակա կրթությունը, որպես այդպիսին, վերանում է, նախարարը պատասխանեց, որ այսօրվա հեռակա ուսուցման ձևաչափը իր տեղը կզիջի նորին: Հին ձևաչափով` տարին երկու անգամ ուսանողը հրավիրվում է դասերի, մինչդեռ նոր ձևաչափով ուսանողը բակալավրիատի համար իր 250 կրեդիտները կարող է հավաքել 4-6 տարիների ընթացքում, իսկ եթե աշխատում է, ապա` մինչև 8 տարիների ընթացքում` անցնելով մասնակի ուսուցման: Այդ դեպքում հեռակա ուսուցումը ձևական չի լինի, այլ նա ութ տարիների ընթացքում կարող է հանձնել իր կրեդիտները` զուգահեռ աշխատելով ու ձեռք բերելով գործնական հմտություններ:

Վճարման ձևաչափը ևս կփոփոխվի: Նախկինում ուսանողը սկզբից վճարում էր, ենթադրենք, 600 հազար դրամը և համարվում ուսանող: Իսկ հիմա կնկարագրվի ամեն կրեդիտի արժեքը, և եթե ուսանողը երեք կրեդիտ է հավաքում ու չորրորդ մոդուլով չի ստանում, ապա նա կկարողանա հաջորդ տարի վճարել միայն չորրորդ մոդուլի գումարը և վերահանձնել` դրանով հրաժարվելով լիկվիդների պրակտիկայից, որը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Պորոշենկոյին կհարցաքննեն
21 Փետրվարի 2018, 14:04 Պորոշենկոյին կհարցաքննեն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica