close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+15°
+19°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետական մարգարիտները կփոխարինվեն ոսկյա ձուլակտորներով. զարդերը հանվել են աճուրդի

Հասարակություն

18 Հունվարի 2018, 15:35
 Պետական մարգարիտները կփոխարինվեն ոսկյա ձուլակտորներով. զարդերը հանվել են աճուրդի

Նախորդ շաբաթ կառավարությունը հավանության արժանացրեց ֆինանսների նախարարության ներկայացրած` «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետական պահուստում պահվող 102 կգ 793 գրամ աճեցված մարգարիտն աճուրդի հանելու մասին որոշման նախագիծը:

Նշենք, որ 1.5 միլիարդ դրամ արժողությամբ մարգարիտներն աճուրդի էին հանվել դեռևս նախորդ տարի, սակայն գնորդ չլինելու պատճառով չէին վաճառվել:

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը լրագրողներին հայտնեց, որ մարգարիտները կորցրել են իրենց արդիականությունը և անհրաժեշտություն կա դրանք լիկվիդային (իրացվելի) իրերով փոխարինել:

Նշենք, որ իրացվելի են համարվում, օրինակ,  ոսկու բանկային ձուլակտորները: Ներկայումս պետական գանձարանում կա մոտ 400 միլիոն դրամի ոսկու ձուլակտոր, որը ցանկացած պահի հնարավոր է իրացնել:

«Արտակարգ իրավիճակներում, ֆինանսական ակտիվների բացակայության պայմաններում, տնտեսության անհետաձգելի կարիքները բավարարելու համար գանձարանի լիկվիդային միջոցներով հնարավորություն կլինի գործարքներ իրականացնել»,- ասաց Հայրապետյանը:

Նա հավաստիացրեց, որ զարդերը շուկայականից ցածր գնով չեն իրացվի:

Գանձարանի պահուստը գոյանում է մաքսանենգ կամ այլ ճանապարհով ձեռք բերված և հօգուտ պետության փոխանցված իրերի հաշվին: Հայրապետյանը հայտնեց, որ 1996-ից մինչ օրս պետական գանձարանից որևէ զարդ չի օտարվել:

Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք փորձ արվել է գանձարանի զարդերն իրացնել միջազգային շուկայում, նա պատասխանեց` ոչ, սահմանափակվել են միայն տեղական աճուրդով: Հայրապետյանի խոսքով՝ մարգարիտների վաճառքի համար ժամկետ է սահմանվել 4 տարին, որպեսզի հնարավորություն լինի այն գոնե շուկայական գնով վաճառելու:

Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
22 Հոկտեմբերի 2018, 10:43 Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica