close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+26°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկնարկում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագրի երկրորդ շրջափուլը

Հասարակություն

18 Հունվարի 2018, 13:59
 Մեկնարկում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագրի երկրորդ շրջափուլը

2018 թ. փետրվարի 6-ին մեկնարկում է «Հրայր Մարուխեան» հիմնադրամի քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագրի երկրորդ շրջափուլը: Ծրագրի նպատակը երիտասարդության քաղաքական գիտելիքների և հմտությունների խորացումն է, և Հայաստանին ու հայությանն առնչվող հիմնախնդիրների ներկայացումը՝ նպաստելով ազգային քաղաքական օրակարգերի ձևավորման գործընթացներում նոր սերնդի ներգրավվմանը, խորացնելով նրա քաղաքական գիտելիքները:

Եռամսյա անվճար դասընթացն անցկացվում է ազատ լսարանի ձևաչափով՝ թեմատիկ դասախոսությունների ու քննարկումների եղանակով:

Ծրագրի թեմաներն են՝

1. ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
2. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
3. ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՇՈՒՐՋ, ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Դասախոսները կլինեն ՀՀ-ում, Արցախի Հանրապետությունում և Սփյուռքում հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ, գիտնականներ ու փորձագետներ:

Դասախոսությունները կանցկացվեն շաբաթը երկու օր (երեքշաբթի ու հինգշաբթի օրերին) պարբերականությամբ:

Դասախոսության տևողությունը 2 ժամ՝ 18:30 – 20:30-ը:

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Մասնակցության հայտ կարելի է լրացնել առցանց կամ այցելելով Գ. Գյուլբենկյան 38 հասցեում (5-րդ հարկ, 501 սենյակ) գտնվող մեր գրասենյակ։ Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 30-ն է։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել մեր Ֆեյսբուկի էջը,
կամ զանգահարել +374 99 11 01 97, +374-98-87-27-87 հեռախոսահամարներով:
Էլ. հասցե՝ [email protected],

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica