close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+10°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԿԶՆ-ում կայացել է աշխատանքային քննարկում` ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ

Հասարակություն

18 Հունվարի 2018, 13:20
 ՏԿԶՆ-ում կայացել է աշխատանքային քննարկում` ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչներին է ներկայացրել Համայնքների տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման նախարարության կողմից մշակված ընթացակարգը։

Վ. Կարապետյանը նշել է, որ hանրապետության տնտեսության կայունության, համաչափ տարածքային զարգացման և հետագա տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ քայլերից է հանդիսանում արդյունավետ ներդրումային քաղաքականության վարումը և բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը՝ աշխուժացնելով ներդրումային գործընթացը։ Այս նպատակով ձևավորված գնահատող հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում Կառավարությունը կսուբսիդավորի վարկային տոկոսադրույքի չափը՝ հնարավորություն ընձեռելով բարձրացնել ընկերությունների մրցակցությունը, զարգացնել տնտեսական ենթակառուցվածքները և նպաստել ազգային ու տեղական կարևորագույն ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Հանդիպման ընթացքում հնչեցվել են  ծրագրի արդյունավետության բարձրացմանն ու ընթացակարգերի պարզեցմանն ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Համաձայնություն է  ձեռք բերվել  շարունակել աշխատանքային քննարկումները և խորացնել համագործակցությանն ուղղված ջանքերը։ 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica