close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2018
+23°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2018
USD1483.03
GBP1617.31
EUR1550.85
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերահսկողություն իրականացնող ընկերությունը թերություններ չի հայտնաբերել. նախարարը` Երևան-Արտաշատ ճանապարհի մասին

Հասարակություն

18 Հունվարի 2018, 12:46
 Վերահսկողություն իրականացնող ընկերությունը թերություններ չի հայտնաբերել. նախարարը` Երևան-Արտաշատ ճանապարհի մասին

Այսօր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ Հյուսիս-հարավ ճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի վերին շերտի քայքայմանը: «Բնական է, որ կառուցողը դա պետք է վերացնի»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ ամեն ինչ էլ կարող է լինել: «Ընդհանուր լաբորատոր փորձարկումները եթե անցել են ժամանակին և հիմա էլ անցնում են, հնարավոր է նման բաներ լինեն, բայց դա պետք է վերականգնել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընկերության վերաբերյալ կոռուպցիոն հրապարակումներին, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Եթե լաբորատոր փորձարկումը ցույց տա, որ վատ է արված, դա պետք է վերականգնել»:

Դիտարկմանը, որ մեկ կիլոմետրի համար երկու միլիոն դոլար է ծախսվում, նորմա՞լ են արդյոք ճաքերը, նախարարը պատասխանեց, որ այդ կարգի շինարարության համար երկու միլիոն դոլարը մեծ գումար չէ:

«Որակն առաջնահերթ է, դրա համար վերահսկողություն իրականացնող ընկերություն կա, որն իր կարծիքն է հայտնում, ըստ ներկայացված փաստաթղթերի` թերացում չկա»,- ասաց նա և նշեց, որ վերականգնողական աշխատանքներն արվում են շինարարական ընկերության հաշվին, քանի որ դեռ երաշխիքի մեջ է:

P. S. Աղվան Վարդանյան
15 Օգոստոսի 2018, 12:53 P. S. Աղվան Վարդանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica