close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սպանություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է Ալավերդցի Վահագը

Իրավունք

18 Հունվարի 2018, 11:56
 Սպանություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է Ալավերդցի Վահագը

 «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` այսօր` առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, ձերբակալվել է անցած տարվա սեպտեմբերին «Թուֆենկյան» հյուրանոցի բակում հրազենից վիրավորված` Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը։

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Աբգարյանը կասկածվում է սպանություն կազմակերպելու մեջ:

Մեզ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին Աբգարյանի ձերբակալվելու վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ նա ձերբակալվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին Հանրապետության 48 հասցեում գտնվող «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանին, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին:

Լիացած Ռոստոմի Յիշատակով
18 Հունվարի 2019, 18:05 Լիացած Ռոստոմի Յիշատակով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica