close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է հստակեցնել շինարարության ոլորտի վարչարարությունը. հանձնարարական

Տնտեսական

18 Հունվարի 2018, 11:26
 Պետք է հստակեցնել շինարարության ոլորտի վարչարարությունը. հանձնարարական

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց շինարարության ոլորտում առկա վարչարարության հստակեցման վերաբերյալ: 2017թ. ընթացքում շինարարության ոլորտում աճ արձանագրվեց, և առաջիկայում ակնկալվում է այդ տեմպերի ավելացում: Գործարարությամբ զբաղվելու` 2017թ. զեկույցում անդրադարձ կար թույլտվությունների տրամադրման ոլորտին, որտեղ արձանագրվել էին մի շարք խնդիրներ, և դրա կապակցությամբ համապատասխան հանձնարարական էր տրվել:

Միաժամանակ, ըստ վարչապետի, շինարարության ոլորտում վարչարարության հստակեցման պահանջ կա: Նա ՏԿԶ նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետերին ու Երևանի քաղաքապետին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել շինարարության ոլորտի հստակեցման, իրավասու մարմինների վարչարարության պարզեցման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

Հանձնարարվեց նաև կառուցապատողների ու ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն` բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ: Եվ քանի որ ակնկալվում է շինարարության ոլորտի աշխուժացում, ապա պետք է լսել կառուցապատողներին ու հասկանալ, թե ինչն է նրանց խանգարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica