close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարկերի տոկոսները կբարձրանան. «ՀԺ»

Հասարակություն

18 Հունվարի 2018, 10:17
 Վարկերի տոկոսները կբարձրանան. «ՀԺ»

«Հայկական »ժամանակ» թերթը գրում է. «Հավանաբար առաջիկա­յում ՀՀ կենտրոնական բանկը կսկսի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հե­տևանքով աստիճանա­բար կբարձրանան նաև բանկերի կողմից բիզնե­սին և բնակչությանը տր­վող վարկերի տոկոսները:

Այս մասին ԿԲ-ն ակնարկել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ իր տարածած հաղոր­դագրության մեջ: Թանկացնելով վարկերը՝ ԿԲ-ն փոր­ձելու է կանխել գնաճը: Այսինքն, եթե պարզ ասենք, ավելի թանկ վարկերը բերելու են տնտեսական աշխու­ժության նվազմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է բնակչության գնողունակության նվազմանը: Դասա­կան տնտեսագիտական կանոններով՝ եթե բնակչու­թյան գնողունակությունը նվազում է, նվազում է նաև գնաճի ցուցանիշը: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ մեր տնտեսության վրա այնքան չեն տարածվում դա­սական տնտեսագիտության կանոնները: Մասնավորապես, գերմոնոպոլիզացված մեր տնտեսությունում գները աճում են ոչ թե շուկայական գործոնների ազդե­ցությամբ, այլ ապրանքային շուկաներում գործող «տնտեսվարողների» քմահաճույքներով: Նման պայման­ներում տոկոսադրույքի փոփոխությունները կարող են ծանր հետևանքներ ունենալ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
Երկրաշարժ` Ադրբեջանում
16 Հոկտեմբերի 2018, 10:44 Երկրաշարժ` Ադրբեջանում
Ուժեղ երկրաշարժ` Չինաստանում
16 Հոկտեմբերի 2018, 10:30 Ուժեղ երկրաշարժ` Չինաստանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica