close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2018
+21°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2018
USD1482.67
GBP1650.40
EUR1570.76
RUB17.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կսահմանվի անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը

Հասարակություն

17 Հունվարի 2018, 23:53
 Կսահմանվի  անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում առողջապահության նախարարությունը ներառել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը:

Ըստ հիմնավորման, ներկայում ՀՀ Սահմանադրության և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում միևնույն հասկացության վերաբերյալ կիրառվող տերմինների մեջ առկա է անհամապատասխանություն: Բացի այդ, թե' Սահմանադրության, թե' գործող օրենսդրության մեջ սպառիչ տրված չէ բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված ծրագրերի իրավական բովանդակությունը:

Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել Համընդհանուր լաբորատոր ցանցի համակարգը, բաղադրիչները, համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիաների գործառույթները, սակայն որևէ  օրենքով ՀՀ կառավարությանը նման լիազորություն վերապահված չէ:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերացնել առողջապահության ոլորտի իրավական ակտերի և ՀՀ Սահմանադրության դրույթների միջև առկա հակասությունները, սահմանել անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը, օրենքով կարգավորել համընդհանուր լաբարատոր ցանցի վերաբերյալ հարաբերությունները:

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica