close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2018
+21°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2018
USD1482.67
GBP1650.40
EUR1570.76
RUB17.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջարկվում է փոփոխություններ մտցնել Հայաստանի Ընտրական օրենսգրքում

Իրավունք

17 Հունվարի 2018, 22:29
 Առաջարկվում է փոփոխություններ մտցնել Հայաստանի Ընտրական օրենսգրքում

Կառավարության վաղվա նիստի օրակարգում արդարադատության նախարարությունը ներկայացրել է մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշումը:

Առաջարկվում է Ազգային ժողովի հաջորդ գումարման ընտրությունները անցկացնել պարզ 100% համամասնական ընտրակարգի միջոցով` կուսակցության, կամ դաշինքի մեկ ընդհանուր ցուցակով:

Գործող ընտրական օրենսգրքով սահմանված դրույթների համաձայն` 101 պատգամավորներ ընտրվում են երկաստիճան համամասնական համակարգով` կուսակցական ցուցակներով ու 13 ընտրական տարածքների ցուցակներով: Քվեաթերթիկը ներառում է կուսակցության համա­մաս­­­նական ցուցակը և տվյալ ընտրական տարածքի ցուցակը: Տարածքային ցուցակի թեկնա­ծու­­ները պետք է լինեն նաև համամասնական ցուցակում, իսկ ընտրողը կարող է որևէ կուսակ­ցու­թյան ցուցակն ընտրելուց բացի նախընտրություն տալ տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկին, ուստի նման համամասնական ընտրական համակարգը էականորեն շեղ­ված է մաքուր համամասնական ընտրակարգից և հիմքում իրականում ընկած է թաքն­ված մեծամասնական ընտրակարգը: Նման ընտրական համակարգով ընտրություններ անցկացնելը չի բխում ժողովրդա­վարա­կան իշ­խանություն ձևա­վորելու սկզբունքից: 2017 թվականի ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ընտրական տարածքներում հիմնականում հաղթելեն տա­րած­քա­յին այն թեկնածուները, որոնք իրենց քարոզարշավը կառուցել են բացարձակապես ոչ քա­ղա­քական հենքի վրա: Մրցապայքարը հիմնականում ընթացել է, որպես ռեսուրսների պայ­քար:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, նախագծով ներկայացված ընտրական օրենսգրքում փո­փո­խու­թյունները միտված են Ազգային ժողովի հաջորդ գումարման ընտրությունները անցկացնելպարզ 100% համամասնական ընտրակարգի միջոցով` կուսակցության, կամ դաշինքի մեկ ընդ­հանուր ցուցակով: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica