close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2018
+3°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետի արձակուրդ գնալու հարցը՝ ԱԺ-ում

Քաղաքական

17 Հունվարի 2018, 18:18
 Վարչապետի արձակուրդ գնալու հարցը՝ ԱԺ-ում

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերը:

Մասնավորապես, Կարապետյանն ասել էր, որ մենք իրավունք չունենք մեզ այնքան շքեղություն թույլ տալ, որ երկար հանգստանանք Ամանորից հետո, այդ պատճառով էլ 2019թ․ հունվարի 3-ից պետք է աշխատանքի գնալ:

Ապա Մարուքյանն ասաց, որ հունվարի 8-ին եկել է աշխատանքի, պարզվել է՝ վարչապետը արձակուրդի է մեկնել մինչև հունվարի 12-ը: Վարչապետը պատասխանեց, որ իր ասածների ու գործողությունների մեջ հակադրություն չկա: «Ես չեմ ասել, որ մարդ իրավունք չունի արձակուրդ գնալու՝ համապատասխան մեր օրենսդրության: Նախորդ տարվա մեջ ընդամենը 8 օր եմ եղել արձակուրդում : Իրավունք ունե՞մ, թե՞ չէ»,- հայտարարեց նա:

Մարուքյանն էլ արձագանքեց, որ, իհարկե, Կարապետյանն ունի այդ իրավունքը, սակայն ասում է՝ ինչ քարոզում է, դա պետք է առաջինը նա անի: «Արձակուրդ գնալով՝ հայտարարածս չեմ խախտել, մյուս տարի հունվարի 3-ին դուրս կգամ աշխատանքի, թե 8-ին՝ 5 օր արձակուրդ վերցնելով, դա իմ իրավունքն է, որին ես հետևում եմ»,-պատասխանեց Կարապետյանը:

Ջերմաստիճանը կբարձրանա
25 Փետրվարի 2018, 14:51 Ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում են տեղումներ
24 Փետրվարի 2018, 18:00 Սպասվում են տեղումներ
Պատահար՝ Վանաձորում
24 Փետրվարի 2018, 11:06 Պատահար՝ Վանաձորում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica