close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2018
+3°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լևոն Մկրտչյանն ընդունել է Ռոսսոտրուդնիչեստվոյի տնօրենին

Հասարակություն

17 Հունվարի 2018, 17:48
 Լևոն Մկրտչյանն ընդունել է Ռոսսոտրուդնիչեստվոյի տնօրենին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի  (Ռոսսոտրուդնիչեստվո) տնօրեն Սերգեյ Ռիբինսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ  համագործակցության այս տարվա օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես  անդրադարձ է եղել միջպետական  ծրագրերով Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին:

Այս համատեքստում  նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ  2018 թվականի հունվարից գործողության մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջները իրավական նոր կարգավորումների անհրաժեշտություն են առաջացնում միջպետական ծրագրերով օտարերկրյա բուհերում սովորելու ցանկություն ունեցող ՀՀ զինապարտ քաղաքացիների համար:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ Սերգեյ Ռիբինսկին հույս է հայտնել, որ կրթության և մշակույթի բնագավառներում նախորդ տարվա արձանագրված գործնական ու հստակ ծրագրերով հագեցած համագործակցությունն իր շարունակությունը կունենա այս և հետագա տարիներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական գործակցությանը, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և հայ-ռուսական համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:

ԿԳՆ

Ջերմաստիճանը կբարձրանա
25 Փետրվարի 2018, 14:51 Ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում են տեղումներ
24 Փետրվարի 2018, 18:00 Սպասվում են տեղումներ
Պատահար՝ Վանաձորում
24 Փետրվարի 2018, 11:06 Պատահար՝ Վանաձորում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica