close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+2°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի հետ երկաթգիծ կառուցելն ինքնանպատակ չէ, այդ բիզնեսը կարող է ծախսափակ չլինի. վարչապետ

Տնտեսական

17 Հունվարի 2018, 17:20
 Իրանի հետ երկաթգիծ կառուցելն ինքնանպատակ չէ, այդ բիզնեսը կարող է ծախսափակ չլինի. վարչապետ

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց` կցանկանար, որ իր հարցին պատասխանի վարչապետը: Նա հայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ են հանդիպում ունեցել, և մի քանի հարց ուղղեց վարչապետին: Նախ` Իրանի և Հայաստանի միջև երկաթգծի կառուցման քննարկումներ ունե՞նք, թե՞ ոչ, և եթե` այո, ե՞րբ կսկսի շինարարությունը:

Էնֆիաջյանի հաջորդ հարցը վերաբերում էր Մեղրի ՀԷԿ-ին: «Կառուցապատման աշխատանքներին կուզեի անդրադառնայիք, ինչպես նաև նոր գազատար ունենալուն: Ո՞ր սակագնով հնարավոր կլինի ձեռք բերել Իրանից»,- հարցրեց նա:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ պետք է ֆիքսել մի փաստ, որ տասը ամսվա ընթացքում Իրանի հետ ապրանքաշրջանառությունը, առանց էներգետիկայի, կազմում է 62.5 միլիոն դոլար, ինչը չնչին թիվ է` հաշվի առնելով իրանական շուկան:

«Բացի այդ `տարին կամփոփենք, տարբեր շուկաների աճի տեմպերը ցույց կտանք: Իրանական շուկայում ունեինք արտահանման և ներմուծման, տասը ամսվա տվյալներով, ամենաչնչին աճ` 9-10 տոկոս: Իրանի մեր գործընկերների հետ խոսել ենք, որ այստեղ շատ անելիք ունենք, այստեղ թռիչքային աճ ապահովելու պոտենցիալ ունենք, ազատ տնտեսական գոտին դրա հնարավորություն տալիս է»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով պատգամավորի հարցերին` Կարապետյանը նշեց, որ երկաթգծի կառուցումը կախված է ապրանքային հոսքերից: «Ես կարծում եմ, որ երկաթգիծ կառուցելը ինքնանպատակ չէ, մանավանդ` եթե այդ տրանսպորտային ուղու տեղափոխումը, ծավալներից ելնելով, կարող է այնպիսին լինել, որ լրացուցիչ ծավալ չգա, և այդ բիզնեսը ծախսափակ չլինի: Մենք դրան կանդրադառնանք այն ժամանակ, երբ կակտիվացնենք այդ շուկան և, որպես տրանզիտային երկիր, շարժվենք առաջ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Մեղրի ՀԷԿ-ին, ապա վարչապետը նշեց, որ մասնավոր ներդրողի կողմից կա հետաքրքրություն, այդ դեպքում իրանական կողմն էլ կհետաքրքրվի: Գազամուղի հետ կապված էլ վարչապետը նշեց, որ Հայաստանի նման երկրներում գազամուղը կառուցում է մատակարարող երկիրը:

«Մենք ժամանակին շատ մեծ քայլ ենք կատարել` 120 մմ գազամուղ կառուցելով: Այսօր ստանում ենք 350-400 մլն խորանարդ գազ: Եթե մենք երկու անգամ ավելի տրամագծով գազամուղ կառուցեինք, դա կլիներ չորս անգամ ավելի թանկ: Այդ պարագայում կհնչեր արդարացի քննադատություն` ինչի՞ եք դա կառուցել, եթե չեք օգտագործելու: Այդ իսկ պատճառով, երբևիցե կլինի տրանզիտային գազամուղ, թե` չէ, ժամանակը ցույց կտա, և հիմնական դերակատարումը լինելու է մատակարարող երկիրը»,- հայտարարեց նա:

Էնֆիաջյանը նշեց, որ իրենց հետ հանդիպումներում իրանական կողմն ասում է, թե հայկական կողմն է խոչընդոտում ծրագրերի իրականացմանը:

Վարչապետը պատասխանեց, որ, որպեսզի ինքն էլ հակառակ կարծիք չասի Իրանի գործընկերների մասին, լավ կլինի, որ ներկայացվեն այն ծրագրերը, թե որտեղ է հայկական կողմը խոչընդոտել, և այդ դեպքում կտրվի լրացուցիչ պատասխան:

Ու սա վերջ չունի. «Իրատես»
14 Դեկտեմբերի 2018, 10:45 Ու սա վերջ չունի. «Իրատես»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica