close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+17°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահն ընդունել է «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչներին

Հասարակություն

17 Հունվարի 2018, 16:28
 Նախագահն ընդունել է «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով հիմնված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ: Նախագահը հանդիպման սկզբում անցած ութ տարիներին իրականացված աշխատանքի համար նախ շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին և բոլոր այն անձանց, ովքեր շահագրգռված են ոլորտի զարգացմամբ, ապա հետաքրքրվել, թե մրցանակի շնորհման անցած այդ տարիների արդյունքներից ելնելով՝ որքանով է այն ծառայել նպատակին, արդյոք մրցանակաբաշխությունն ավելի հանրայնացնելու խնդիր կա, ինչ են մտածում կազմակերպիչները ապագայում մրցանակն ավելի արդյունավետ և օգտակար դարձնելու, երկրի ճանաչելիությունը նաև այդ միջոցով բարձրացնելու, ՏՏ ոլորտի նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում հետաքրքրությունը շարունակաբար մեծացնելու և տնտեսության շարժիչ ուժերից մեկը համարվող՝ գերակա ուղղություն հայտարարված ՏՏ ոլորտի զարգացմանն ավելի մեծ տեմպ հաղորդելու ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ հասել են մրցանակաբաշխության հիմքում դրված հիմնական նպատակներին . անցած ութ տարիներին Հայաստան են այցելել ՏՏ ոլորտի զարգացման գործում աշխարհում բացառիկ ներդրում ունեցած և մեծ հեղինակություն վայելող ութ մրցանակակիրներ, ովքեր ընտրվել են մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի կողմից: Հայաստանում ոլորտի մասնագետների և երիտասարդների հետ նրանց հանդիպումները մեծ ոգևորություն են առաջացրել: Կազմակերպիչների հավաստմամբ, նպատակներից մեկը մրցանակաբաշխության միջոցով Հայաստանի ճանաչելիությունը աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն, մեծացնելն էր: Այդ ուղղությամբ, ըստ հանդիպման մասնակիցների, ջանքերն ավելի արդյունավետ դարձնելու խնդիր կա, որի նպատակով այժմ աշխատանքներ են իրականացվում:

Մրցանակաբաշխության կազմակերպիչները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան այցելած մրցանակակիրները երկրից հեռացել են մեծ տպավորություններով, նրանցից ոմանք՝ կրկին վերադառնալու ցանկությամբ, իսկ երեքը շարունակել են համագործակցությունը և գործնական քայլերով ամրապնդել Հայաստանի հետ կապը: Մասնավորապես, «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան մեծ գումար է նվիրաբերել Հայաստանի ամերիկյան համալսարանին, «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին համագործակցության հուշագիր է ստորագրել Հայ-ռուսական համալսարանի հետ՝ մագիստրատուրայի նոր ծրագիր բացելու և լաբորատորիայի հետ համալսարանի համագործակցությունը զարգացնելու նպատակով, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն այցի տպավորությունների ներքո գիրք է հրատարակել՝ «Հայաստանը՝ որպես նորարարական երկիր» վերնագրով:

Հանդիպմանը մասնակիցները խոսել են նաև ՏՏ ոլորտի զարգացման վերջին տարիների հիմնական միտումների, մարտահրավերների և ոլորտի ներուժի մասին, առաջարկություններ ներկայացրել հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica