close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2018
+17°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք են արմատական, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ. Խոսրով Հարությունյան

Քաղաքական

17 Հունվարի 2018, 14:38
 Պետք են արմատական, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ. Խոսրով Հարությունյան

Կա դժգոհություն, ինչու չէ` նաև ընդվզում, բայց ոչ` բունտ, «բունտ» որակումը չափազանցված է. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է թանկացումները հանգեցնեն բունտի:

Նա նշեց, որ գնաճը մեղմելու թեմայով լսումներ են անցկացնում, և որ այդ լսումները նախատեսել էին դեռևս դեկտեմբերին: «Սակայն հիմա ինքս այն կարծիքին եմ, որ ավելի ճիշտ կլիներ լսումներ անցկացնել հունվարից հետո, որովհետև այդ ժամանակ կունենայինք ակցիզային հարկի ավելացման պատճառով այս կամ այն ապրանքատեսակների վրա ազդեցության վերլուծությունը: Քաղաքական բոլոր ուժերի մտահոգությամբ է պայմանավորված լսումներն անցկացնելը»,- ասաց պատգամավորը:

Հարությունյանը չբացառեց, որ որոշ հարկատեսակների մեջ փոփոխություն կլինի: «Եկմատահարկի մասով պետք է լինեն արմատական, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ: Փոփոխություններ անհրաժեշտ է կատարել լուրջ վերլուծությունների հիման վրա, որպեսզի բյուջետային եկամուտների վրա չազդի»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների արդյունքում իշխանությունները հարկերի նախկին մակարդակին վերադառնան, որպեսզի բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի գները նվազեն, Հարությունյանը պատասխանեց. «Ես ոչ մի բան չեմ ուզում բացառել, խնդիրը պետք է լինի մեղմել հետևանքները, որոնք առաջանում են այս կամ այն որոշման արդյունքում: Մեղմելու ճանապարհներից ամենակարճը՝ վերադառնալ նախկին դրույքաչափերին: Դա լուծումներից մեկն է, բայց կան նաև այլ լուծումներ: Այս լսումների ընթացքում, հավանաբար, կառավարությունը կներկայացնի, թե ինչ ճանապարհներով կարող է գնալ»:

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica