close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2018
+17°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է դիտել՝ արդյո՞ք նրանք բավարարում են պահանջներին. Խոսրով Հարությունյանը` նախագահի թեկնածուների մասին

Քաղաքական

17 Հունվարի 2018, 14:23
 Պետք է դիտել՝ արդյո՞ք նրանք բավարարում են պահանջներին. Խոսրով Հարությունյանը` նախագահի թեկնածուների մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ կա այդպիսի մեկը,  ով համապատասխանում է նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ապագա նախագահը պետք է լինի Սփյուռքի և բոլորի կողմից ընդունված անձ, տիրապետի մի քանի լեզուների, սակայն` ո՞վ, այս պահին դժվարանում է ասել: 

Խորհրդարանում լրագրողի հարցին` այսօր մամուլում շրջանառվում են Վազգեն Մանուկյանի, Արմեն Սմբատյանի, Էդուարդ Նալբանդյանի անունները, այս մարդիկ կարո՞ղ են հավակնել այդ պաշտոնին, պատգամավորը պատասխանեց. «Պետք է դիտել՝ արդյո՞ք նրանք բավարարում են այդ պահանջներին, թե՞ ոչ: Նրանցից յուրաքանչյուրը շատ հայտնի է հանրությանը, և իրենց կենսագրությամբ մեծ դերակատարություն ունեցող մարդիկ են, բոլորն էլ արժանի են նման վստահության: Սակայն համաձայնեք, որ պետք է մեկ անգամ ևս դիտարկել»:

Հարցին՝ սխալ չէ՞ մոտեցումը, որ ապագա նախագահը պետք է քաղաքականությամբ զբաղված չլինի, Հարությունյանը պատասխանեց. «Երբ խոսքը գնում է քաղաքականությամբ զբաղվելու կամ ներքաղաքական կյանքում որոշակի դերակատարում ունենալու մասին, ապա նախագահը կարող է դառնալ կողմնակից: Մինչդեռ նոր Սահմանադրությամբ երկրի նախագահին վերապահված են անկողմնակալ, Սահմանադրությունը երաշխավորելու ֆունկցիաներ: Հանրապետության նախագահն այս համատեքստում է ներկայացնում: Սա չի նշանակում, որ մարդն անտեղյակ է քաղաքականությունից, այլ նշանակում է, որ կուսակցական պատկանելությունը, անկասկած, ստեղծելու է որոշակի պրոբլեմներ»:

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica