close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էդ իշխանափոխության տանողներն էսօր էդ օրը գցեցին ժողովրդին, որ ընդդիմությունը վերացավ. Սասուն Միքայելյան

Քաղաքական

17 Հունվարի 2018, 14:06
 Էդ իշխանափոխության տանողներն էսօր էդ օրը գցեցին ժողովրդին, որ ընդդիմությունը վերացավ. Սասուն Միքայելյան

Հարցը ոչ միայն մեր ընտրողների համար է, այլև ընդհանուր` ՀՀ ազգաբնակչության համար` թանկացումները միայն մեր ընտրազանգվածին չեն վերաբերում. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` անդրադառնալով հունվարի 19-ին ընդդեմ թանկացումների` իրենց հրավիրած երթին:

Ըստ նրա` երթը չի ավարտվելու ամսի 19-ով և, կախված ժողովրդի մասնակցությունից, լինելու է շարունակական:

Հարցին` հնարավո՞ր է հասնեն իշխանափոխության պահանջին, Միքայելյանը պատասխանեց. «Լսեք, ամեն անգամ սենց էդ կոչեցյալները, ովքեր ժողովրդին հանել են ոտի, միշտ ասել են` տանում ենք իշխանափոխության: Մենք մի քանի հարց ունենք դրանց` այսօր այլ հարցերի շուրջ պետք է մեր երթը տանենք, ոչ թե տանենք իշխանափոխության պահանջի: Երբ ամեն անգամ ինչ-որ հարց է եղել, ժողովրդին հանել են ոտի այդ առաջնորդները, հարցի լուծումը չի տրվել, և ընդհանուր նրա հետ հավասարեցվել, գնացել ա: Մենք հարցեր ունենք դրված, և այդ հարցերին պետք է պատասխան տրվի: Առաջնայինը դա է, ոչ թե ասենք` հելեք, գնանք իշխանափոխության, որը, դուք էլ ինձնից լավ եք հասկանում, այս իրավիճակում անհնար է, բայց որ այս թանկացումների հետ կապված պետք է արվի ինչ-որ բան, դա միանշանակ է»:

Պատգամավորի խոսքով` իրենք չեն գնում նկարահանվելու, այլ տեսնում են, որ կա խնդիր, կան ժողովրդի հետագայի հետ կապված լուրջ խնդիրներ և գնալով ավելի են խորանալու` օրվա հացի հարցի լուծման խնդիր է լինելու, և իրենք դուրս են գալիս փողոց` դա կանխելու:

«էդ իշխանափոխության տանողները էսօր էդ օրը գցեցին ժողովրդին, որ ընդդիմությունը վերացավ»,- հավելեց նա:

Հարցին` եթե հասարակության լայն զանգվածներ չմիանան երթին, դա կնշանակի՞, որ ընդդիմության հանդեպ անվստահություն  կա, Միքայելյանը պատասխանեց. «Ոչ, մենք չենք հուսահատվում, մենք մեր գործն ենք անում, մեր նախընտրական արշավի ժամանակ ինչ խոստումները տվել ենք, կատարում ենք: Այսօր սա շատ կարևորագույն հարց է, և ժողովուրդը պետք է հասկանա, մեզ աջակցի: Եթե մենք այս հարցը առաջ չքաշեինք, ապա ամսի 23-ի այդ լսումները, բնական է` չէին լինի: Իսկ հիմա ամեն մի տնտեսագետ ուզում ա պաշտպանած լինի իշխանությանը, իսկ ժողովուրդը սովի է մատնված»:

Ինչ վերաբերում է հարցին` շուրջօրյա ցույցեր կլինե՞ն, նա պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա:

Անդրադառնալով այն բանին, որ «Ծառուկյան» դաշինքը չի միանում իրենց, պատգամավորն աասաց. «Ժամանակը ցույց կտա, ես չեմ ուզում որևէ մեկին քննադատել, պրոբլեմը դա չէ, դուք տանում եք պայքար ընդդիմադիր ուժերի մեջ կամ չգիտեմ ուրիշ տեղ եք տանում, մենք ակցիա ենք անում: Էս ազգի 99 տոկոսը ընդդիմադիր է, թող միանան, այնպիսի հարց է, որ բոլորին էլ կստիպի, կգան կմիանան»:

Հարցին` եթե հավաքված ժողովուրդը իշխանափոխություն պահանջ դնի, կգնա՞ն իշխանափոխության, Միքայելյանը պատասխանեց. «Եթե 50, 100 հազար մարդ պահանջի, մենք ո՞վ ենք, որ չգնանք, մեծ սիրով կգնանք»: Միևնույն ժամանակ նշեց, որ խորհրդարանական հարթակը սպառված չէ, որ այն միակ հարթակն է, որ ավելի հասանելի է ազգաբնակչությանը, և որ իրենք այդ հարթակից արել են ամեն ինչ, բայց մեծամասնությունը օրենքներ է դակել, ու իրենց նախաձեռնությունները չեն անցել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica