close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+17°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ չեն լինում. Գալուստ Սահակյան

Քաղաքական

17 Հունվարի 2018, 12:31
 Քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ չեն լինում. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ապագա նախագահի անձին, չցանկացավ անուն նշել: «Իհարկե, ես ինչ-որ մարդու տեսնում եմ, բայց ժամանակը չէ, որ ես արտահայտվեմ: Կուսակցությունը կքննարկի, այդ ժամանակ կիմանաք»,- ասաց նա:

Հարցին` նախագահի թեկնածուի հարցում արդյո՞ք նրա և կուսակցության կարծիքը համընկնում են, պատասխանեց. «Ես այն քաղաքական գործիչն եմ, որ, բնականաբար, եթե որևէ խոսք ասում եմ, ուրեմն ինչ-որ կա, կամ քննարկումներ կան, ինչի արդյունքում էլ և ասում եմ»:

Սահակյանը նաև անդրադարձավ իր և մի շարք կուսակցականների այն հայտարարություններին, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է և պետք է շարունակի պաշտոնավարել` որպես վարչապետ: Այս անգամ նա նշեց, որ անփոխարինելի քաղաքական գործիչներ չկան: «Ես անընդհատ մի ուրիշ բան եմ ասում, լրագրողները մի ուրիշ բան են ասում: Ես ժամանակի առումով ինչ-որ խնդիրներ դրել եմ, բայց այս պահին չեմ ուզում անդրադարձներ կատարել նույն խնդրին, որովհետև նաև այս պահերին քննարկումներ են գնում, թե ով պիտի լինի վարչապետ»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Քաղաքականության մեջ երբևիցե Գալուստ Սահակյանն անփոխարինելի մարդ չի տեսնում: Ես ասում եմ` ժամանակաշրջանի մեջ մարդ կա, որ այդ գործը կարող է ավելի լավ կատարել»:

Ճշտող հարցին` Սերժ Սարգսյա՞նն էլ անփոխարինելի չէ, պատասխանեց. «Քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ չեն լինում: Ես երբեք որևէ մեկին չեմ ասել` անփոխարինելի է: Քաղաքականությունն ինքը պարտադրանք ունի, թե նման դեպքերում ինչպիսի որոշում պետք է կայացնել»:

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica