close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2018
USD1480.46
GBP1670.87
EUR1592.36
RUB18.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանները կարող են օգտագործել տեսաձայնագրող միջոցներ

Իրավունք

16 Հունվարի 2018, 22:47
 Երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանները կարող են օգտագործել տեսաձայնագրող միջոցներ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 17-ին՝ արտահերթ նիստ է անցկացնելու, ուր քննարկվելու է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, ինչպես նաեւ հասարակական կարգի պահպանությունն, այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու` ոստիկանության լիազորությունների պոզիտիվ ամրագրման անհրաժեշտությամբ:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը երաշխավորում է մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը: Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ սահմաններում իրավասու է հավաքելու մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ: Տեղեկությունների հավաքումը տեխնիկական միջոցներով քաղաքացիների մոտ հաճախ տարակուսանքի եւ դժգոհության առիթ է տալիս, մասնավորապես` մարդկանց անհանգստացնում է հավաքված տեղեկությունների պահպանման եւ հետագա օգտագործման վերաբերյալ օրենսդրական բացերի առկայությունը: Հաշվի առնելով, որ հասարակական անվտանգության պահպանման ոլորտը հասարակական կարգի այն ենթահամակարգերից է, որտեղ ամենաշատն է ոստիկանության շփումը քաղաքացիների հետ, խնդիրն էլ ավելի արդիական է դառնում:

Նշված խնդրի լուծման նպատակով առաջարկվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն, այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ` միաժամանակ սահմանելով պարտադիր նախազգուշացման եղանակները, տեսանյութերը կամ լուսանկարները պահելու առավելագույն ժամկետները, ինչպես նաեւ նախատեսելով տեսանյութերը կամ լուսանկարները, օրենքով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով օգտագործելու արգելք:

Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն, այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք կվերապահվի օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:

Նախագծի ընդունումը ոստիկանությանը հնարավորություն կտա ապահովել օրինականության բարձր մակարդակ հանցագործությունների դեմ պայքարի եւ հասարակական կարգի, այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառներում: Մասնավորապես, առաջարկվող լրացումների արդյունքում օրենքի մակարդակով կհստակեցվեն տեխնիկական միջոցներով հավաքված տեղեկությունների պահպանման նվազագույն եւ առավելագույն ժամկետները, կամրագրվեն տեխնիկական միջոցների օգտագործման վերաբերյալ պարտադիր նախազգուշացման պարտականությունը եւ նախազգուշացման ձեւերը, կապահովվի տեղեկությունների հավաքման եւ օգտագործման նպատակի լեգիտիմությունը, այսինքն` կհստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica