close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Արսենալը» սպասում է Մխիթարյանի որոշմանը

Սպորտ

16 Հունվարի 2018, 19:50
 «Արսենալը» սպասում է  Մխիթարյանի որոշմանը

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան խոսել է  Մխիթարյանի՝ «Արսենալ» հավանական տեղափոխության մասին.

«ՄՅՈւ-ն չի գնի Ալեքսիս Սանչեսին  այնքան ժամանակ, մինչև Մխիթարյանը չհամաձայնի տեղափոխվել «Արսենալ»:   Նա դեռևս 2.5 տարվա պայմանագիր ունի ՄՅՈւ-ի հետ և նա պետք է որոշում կայացնի իր ապագայի համար: Սանչեսը կկազմի Մխիթարյանի գործարքի մի մասը և այլ կերպ լինել չի կարող»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում The Times-ը:

Հիշեցնենք, որ անգլիական հեղինակավոր ԶԼՄ-ները վստահեցնում են, որ «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է համալրելու մանկունյացիների կազմը, իսկ գործարքի մեջ կարող է  ներառվել նաև հայ ֆուտբոլիստը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica