close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2018
+1°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2018
USD1480.57
GBP1667.37
EUR1590.67
RUB18.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարցի լուծումը ո՞րն է. Գագիկ Ծառուկյանը հստակեցրեց` չեն աջակցի «Ելք»-ին

Քաղաքական

16 Հունվարի 2018, 11:31
 Հարցի լուծումը ո՞րն է. Գագիկ Ծառուկյանը հստակեցրեց` չեն աջակցի «Ելք»-ին

Այսօր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եկել էր ԱԺ նիստին: Կարճ ժամանակ մնալով նիստերի դահլիճում` նա պատասխանեց լրագրողների հարցերին, այնուհետև հեռացավ ԱԺ-ից:

Պատասխանելով հարցին` արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքը կաջակցի «Ելք»-ի կազմակերպած երթին, Ծառուկյանը պատասխանեց, որ կմասնակցեն ԱԺ-ում թանկացումների վերաբերյալ հաջորդ շաբաթ անցկացվելիք քննարկումներին։

«Դուք ո՞նց եք մտածում, եթե այսօր Ծառուկյանը հայտարարում է, մեր ընտրողները դուրս են գալիս փողոց, հարցի լուծումը ո՞րն է։ Մենք պետք է աղմո՞ւկ բարձրացնենք, թե՞ հարցը կարգավորենք։ Քանի որ երկրի նախագահը հանձնարարել է, որ խորհրդարանում կքննարկվի այդ հարցը, ամեն մի խմբակցություն իր տեսակետը կասի, տեսնենք, թե ինչ է որոշվում»,- ասաց նա։

Ծառուկյանը նաև նշեց, որ սեպտեմբերից տնտեսական վիճակը բարելավելու, գնաճը մեղմելու համար իրենք ներկայացրել են առաջարկներ, բայց դրանց ոչ մի քաղաքական ուժ չի աջակցել:

«Մենք ամեն ինչին տիրապետում ենք, մեր ձեռքը պուլսի վրա է, մենք ժողովրդի հետ շփվում ենք: Սեպտեմբերին մենք ասել ենք, որ այս օրենսդրական հարկային փոփոխությունները լուրջ գնաճի առաջ են կանգնեցնելու, որևիցե մեկը մեզ չաջակցեց, մեր կողքին չկանգնեց: Մենք ներկայացրեցինք պարոն Մելքումյանի հետ, բայց չընդունվեցին մեր առաջարկները»,- ասաց նա:

Ըստ Ծառուկյանի` գնաճի դեպքում պետք է աշխատավարձ ու թոշակ բարձրացնել, որ մարդիկ կարողանան միջին զամբյուղն ապահովել: «Կա համապատասխան որոշում, որ 2015-ից մինչև այսօր ո'չ աշխատավարձը, ո'չ թոշակները չեն բարձրացել ու մինչև 2020 թվականը չեն բարձրանալու: Ուրեմն պետք է օրենսդրական հարկային դաշտում փոփոխություն լինի, եկամտահարկը պակասեցվի»,- նշեց նա:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica