close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2018
+26°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ծառուկյան» խմբակցությունը փորձում է արդարանալ

Քաղաքական

15 Հունվարի 2018, 17:50
 «Ծառուկյան» խմբակցությունը փորձում է արդարանալ

Իրականում «Ծառուկյան» խմբակցությունը «Ելք»-ի նամակը ստացել է, Գագիկ Ծառուկյանին նամակը չի հասել, և չստանալու պատճառը զուտ տեխնիկական է. խորհրդարանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրականությանը չի համապատասխանում այն, որ Ծառուկյանը չի ստացել նախագահի իրենց թեկնածուին սատարելու առաջարկով` «Ելք»-ի նամակը:

«Վստահեցնում եմ, որ ՀՀ-ում տեղի ունեցող յուրաքանչյուր կարևորագույն գործընթացի մասին անձամբ պարոն Ծառուկյանը տեղեկացված է լինում, և այս գործընթացի հետ կապված` պարոն Ծառուկյանը մեկնաբանություն է տվել Գյումրիում ու լրագրողներին ներկայացրել է մեր դիրքորոշումը»,- ասաց պատգամավորը:

Հարցին` դիրքորոշումն այն է, որ դուք թեկնածու չեք առաջադրում, ընդդիմադիր մյուս թեկնածուին չեք սատարում, արդյո՞ք հնարավո՞ր է ՀՀԿ-ի թեկնածուին սատարեք, նա պատասխանեց. «Եկեք մի բան ֆիքսենք` որպես փաստ` ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների, քարոզարշավի ընթացքում մենք ներկայացրել ենք մեր երկրի քաղաքացիներին, որ սա կարևորագույն քաղաքական ընտրություններ են, որից բխելու են շատ կարևոր քաղաքական գործընթացներ, այդ թվում` երկրի նախագահի ընտրության հարց, հետագայում` կառավարություն ձևավորելու հարց: Ապրիլի 2-ին ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը, նաև այսօրվա քաղաքական ուժը, որ ձևավորել է քաղաքական կոալիցիա, 58 և 7 քաղաքական պատգամավորական մանդատով օժտված քաաղաքական կոալիցիա է: «Ծառուկյան» խմբակցությունն ունի 31 մանդատ, «Ելք»-ը` 9. մեր մանդատները, միասին վերցրած, հավակնություն չունենք: Մի բանի մեջ ներգրավվել, գործընթաց սկսել, որի մեջ դու հավանականություն չունես հաջողություն ունենալու, ի սկզբանե դատապարտված է ձախողման, մենք նման գործընթացի մեջ մտնելու ցանկություն չունենք»:

Էնֆիաջյանը նշեց, որ դա ոչ թե նշանակում է պայքարից հրաժարվել, այլ` ժողովրդին չհիասթափեցնել, որովհետև, ըստ նրա, եթե ժողովրդին ներկայացնեն` թեկնածու ունեն, գնում են պայքարի, ժողովուրդը սկսելու է հույս կապել, սպասելիքներ է ունենալու: «Ծրագրեր պետք է ներկայացնենք, իսկ դրանից հետո ի՞նչ է տեղի ունենալու, իշխանական թեկնածուն միանշանակ հաղթելու է, ստացվելու է` ընդդիմությունը պարտվեց: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մտնելու մի գործընթացի մեջ, որտեղ նա պարտություն է ունենալու»,- հայտարարեց նա:

ՀՀԿ թեկնածուին սատարելու հետ կապված էլ պատգամավորն ասաց, որ որևիցե մեկին սատարելու հարց այս պահին չեն քննարկում, եթե նմանատիպ հարցեր լինում են, հրապարակային կներկայացնեն:

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica