close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞նց թույլ չեք տալու տրանսպորտի սակագնի բարձրացում, ի՞նչ եք անելու. Միքայել Մելքումյան

Քաղաքական

15 Հունվարի 2018, 17:05
 Ո՞նց թույլ չեք տալու տրանսպորտի սակագնի բարձրացում, ի՞նչ եք անելու. Միքայել Մելքումյան

ԱԺ-ում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

Դիմելով հիմնական զեկուցող` տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանին` նա ասաց, այդպես չէ, որ ոլորտում առկա խնդիրները` գծատերերից մինչև անմխիթար տրանսպորտային միջոցներ, տալով մեկ միասնական օպերատորի, հաղթահարվելու են:

«Լավ է, որ մեկ պատասխանատու լինի, բայց ո՞րն է երաշխիքը, որ մենք կարողանալու ենք կարճ ժամկետում անցնել այդ ճանապարհը: Սա ես համարում եմ իմիտացիոն քաղաքականություն: Սրանից հետո դուք երբ բերեք իմիտացիոն չաշխատող բան, մենք ասելու ենք, որ դա իմիտացիոն է, և մատնանշենք` որն է իմիտացիոնը, որը` չէ, որպեսզի դուք և ձեր շատ գործընկերներ ձեր ասածների համար կարողանաք հստակ պատասխան տալ»,- ասաց նա:

Մելքումյանը նաև անդրադարձավ փոխնախարարի այն հայտարարությանը, թե տրանսպորտի սակագների աճ թույլ չեն տալու: «Ո՞նց թույլ չեք տալու, եթե երեք անգամ սեղմված գազի վրա ակցիզը աճել է` 8330-ը դարձել է 25000: Բացի այդ` 17 դրամի վրա եկել է ավելացված արժեքի հարկը, դարձել է 1 խորանարդ մետրի վրա 20 դրամ: Դուք ո՞նց թույլ չեք տալու, ի՞նչ եք անելու»,- հարցրեց նա:

Ըստ Մելքումյանի` դրա համար պետք է գրագետ քաղաքականություն վարել: «Պետք է գրագետ քաղաքականություն վարել և ոչ թե իմիտացիա անել, չգիտեմ, թե քանի հարյուր կմ տնտեսագիտական գիտելիքներից հեռու կանգնած քաղաքականություն վարել: Ո՞նց եք գազի սակագնի բարձրացման արդյունքում խուսափելու սակագնի բարձրացումից»,- ասաց նա:

Գրիգորյանն էլ նշեց, թե Մելքումյանի գիտելիքների անսպառ սահմաններում կդժվարանա նրա տված բոլոր հարցերին պատասխանել: «Երբ անցած տարի ծրագրեցինք տրանսպորտային միասնական երթուղային ցանցի գաղափարը, և ներկայացվեց տեխնիկական առաջադրանքը, ապա գիտեինք` ցանկացած պահի կարող է լինել վառելիքի գնի կամ պահեստամասերի, նաև այլ ապրանքատեսակների գնի բարձրացում: Դա սովորական երևույթ է և կարող է ցանկացած պահի տեղի ունենալ, ոչ ոք դրանից ապահովագրված չէ: Այն նպատակը, որ կառավարությունը, կոնկրետ տրանսպորտի և կապի նախարարությունը դրել է իր առջև` երթուղային նոր ցանցի ձևավորմամբ և ներդրումների ներգրավմամբ նորմալ և վայելուչ տրանսպորտային միջոցներով սպասարկումներ իրականացնելը, շատ դժվար խնդիր է, բայց` իրագործելի»,- պատասխանեց նա:

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica