close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2018
+26°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նման դեպքերը խորացնում են հասարակության և իրավապահների միջև անդունդը. Ղամբարյանը` Ճվճվ Արոյի որդիների հետ կապված միջադեպերի մասին

Քաղաքական

15 Հունվարի 2018, 16:15
 Նման դեպքերը խորացնում են հասարակության և իրավապահների միջև անդունդը. Ղամբարյանը` Ճվճվ Արոյի որդիների հետ կապված միջադեպերի մասին

Քննչական կոմիտեն որևէ մեկին չի հովանավորում, քննչական կոմիտեն կատարում է Սահմանադրությամբ նախատեսված իր գործառույթները. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը` անդրադառնալով Ճվճվ Արոյի որդիների հետ կապված միջադեպերին և հարցին` ինչո՞ւ է քննչական կոմիտեն հովանավորում Ճվճվ Արոյի որդիներին:

«Այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն եղել է, և ես չէի ցանկանա խոսել, մանավանդ, որ դա իմ գործառույթների և իրավասության շրջանակներից դուրս է, նույնիսկ գործի հանգամանքներին չեմ տիրապետում»,- ասաց նա: Այդուամենայնիվ, նրա կարծիքով` սա այն դեպքերից է, որ հասարակության և իրավապահ համակարգի միջև վստահության դեֆիցիտն ավելանում է:

«Անջրպետը կա. հասարակությունն իրավապահ համակարգին շատ հարցերում չի վստահում, իսկ նմանատիպ դեպքերի պատճառով անդունդը խորանում է: Իրավապահ համակարգում յուրաքանչյուրը պետք է գիտակցի, թե որտեղ ինչ խնդիր կա, և ոչ թե փորձի արդարացնող եղանակներով որոշակի խնդիրներ չքննարկել: Պետք է հասկանալ, որտեղ կա այդ խնդիրը և խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել, դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա»,- նշեց Ղամբարյանը:

Նրա խոսքով` եթե որևէ համակարգ աշխատում է, այդ համակարգում կարող է լինել խնդիր, իսկ եթե որևէ պաշտոնատար անձ, որևէ քննիչ իր պարտականությունները պատշաճ չի կատարել` անկախ գործի հանգամանքներից, պետք է բարձրաձայնել և այդ քննիչին ենթարկել պատասխանատվության:

Հարցին` տեղեկություններ տարածվեցին, որ Արաբկիրի քննչականի պետը հանցավոր գործարքի մեջ է մտել Սերժ և Սարգիս Վարդանյանների (Ճվճվ Արոյի որդիների) գործով, դրա վերաբերյալ ինչ-որ բան պարզվե՞լ է, Ղամբարյանը պատասխանեց. «Դուք տեղյակ եք, որ կարգապահական հանձնաժողովի նախագահն եմ, այդ դեպքի առթիվ որևէ միջնորդություն կամ հաղորդում չի եղել: Պետք է լինի հաղորդում: Նման հարցերով ընթացակարգ կա` ծառայողական քննությունների անցկացման. կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող անձը դիմում է կարգապահական հանձնաժողովին, նոր միայն մենք իրավասու ենք հարցը քննարկման առարկա դարձնել: Դեռևս  այդ դեպքի առթիվ կարգապահական վարույթ հարուցելու նախաձեռնություն մենք չունենք»:

Ինչ վերաբերում է հարցին` այս գործում բացառո՞ւմ է հովանավորչությունը քննչական կոմիտեի ղեկավարության կողմից, նա պատասխանեց. «Ես սիրում եմ միշտ փաստերով խոսել, այլ ոչ թե բացառել ենթադրական փիլիսոփայական դատողություններով: Որպես իրավաբան` պետք է ունենանք փաստ, որպեսզի կարողանանք փաստին գնահատական տալ»:

Դիտարկմանն էլ` հայտարարվել էր Արաբկիրի քննչականի պետի և Վարդանյանի ազգակցական կապի մասին, միայն արձագանքեց, որ չգիտի, տեղյակ չէ:

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica