«Արցախ»-ը երկարաձգել է պայմանագրերը 2 լեգեոներների հետ
Սպորտ

Երևանի «Արցախը» երկարաձգել է պայմանագրերը 2 ֆուտբոլիստի հետ:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմում կշարունակեն հանդես գալ Վիկտոր Մարտինի և Ռոստիսլավ Գոլովաչի հետ: 20-ամյա Վիկտոր Մարտինը հանդես է գալիս հարձակվողի դիրքում, իսկ 21-ամյա Ռոստիսլավ Գոլովաչը խաղում է պաշտպանությունում:
Հիշեցնենք, որ Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրից հետո «Արցախը» 31 միավորով 2-րդ տեղում է: