close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2018
+20°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանաչ լույս ՀՀԿ-ի համար. Փաշինյանը` Ծառուկյանին

Քաղաքական

15 Հունվարի 2018, 14:44
 Կանաչ լույս ՀՀԿ-ի համար. Փաշինյանը` Ծառուկյանին

Նախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը նշանակում է կանաչ լույս վառել Հանրապետականի թեկնածուի համար. ասուլիսի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե իրենց թիվը քիչ է խորհրդարանում և իրենց թեկնածուն չի անցնելու, ի՞նչ իմաստ ունի առաջադրել թեկնածու:

«Դա մեզ համար ցավալի փաստ է, մանավանդ, որ խորհրդարանական մարմինների ընտրության ժամանակ կողմ ենք քվեարկել «Ծառուկյան» դաշինքի բոլոր թեկնածուներին: Դա արել ենք առավել արդյունավետ ընդդիմադիր դաշտ ստեղծելու համար, բայց մեր այդ ջանքերն արդյունքներ ցույց չեն տալիս, դա ցավալի է»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ թեև իրենք խորհրդարանում փորքամասնություն են, բայց չեն հարմարվում, այլ փոփոխության համար քայլեր են անում: «Եթե այդպես է` ի՞նչ իմաստ ուներ այսօրվա նրանց նախագծերի բերելը, փոքրամասնություն էին, թող չհեղինակեին այդ նախագծերը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր «Ծառուկյան» դաշինքը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու երկու օրինագիծ էր ներկայացրել, որոնց «Ելք»-ը կողմ էր քվեարկել:

Այնուհետև Փաշինյանը նշեց, որ ցանկանում է արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքը չէր կարող ստացած չլինել իրենց գրությունը: «Ինքս Վահե Էնֆիաջյանի ձեռքին մեր այդ նամակի օրինակը տեսել եմ»,- ասաց նա:

Նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «Ելք»-ից նամակ չեն ստացել` նախագահի պաշտոնում Զեյնալյանի թեկնածությունը պաշտպանելու առաջարկով:

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica