close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2018
USD1480.46
GBP1670.87
EUR1592.36
RUB18.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դահուկավազք. Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը շանս չտվեցին մրցակիցներին

Սպորտ

15 Հունվարի 2018, 12:38
 Դահուկավազք. Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը շանս չտվեցին մրցակիցներին

Հունվարի 12-14-ն Աշոցքում կայացավ դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը: Տղամարդիկ մրցեցին 10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ եւ սպրինտ մրցաձեւերում, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճում, 5 կմ դասական ոճում եւ սպրինտում:

Տղամարդկանց պայքարում հավասարը չունեցավ Միքայել Միքայելյանը: Նա առաջին հորիզոնականը զբաղեցրեց բոլոր մրցաձեւերում: Կանանց պայքարում առաջատարը Կատյա Գալստյանն էր: Նա նույնպես երեք ոսկե մեդալ նվաճեց:

Սա 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ վերջին վարկանիշային մրցաշարն էր հայ դահուկավազորդների համար: Միքայել Միքայելյանը բարելավեց իր արդյունքը: Նա Փհենչհան-2018-ում Հայաստանի ամենահավանական թեկնածուն է:

Մեր առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը դեռ չի ապաքինվել ծնկի վնասվածքից եւ ստիպված էր բաց թողնել նաեւ Հայաստանի առաջնությունը: Վնասվածքի պատճառով վերջին շրջանում վարկանիշային մրցաշարեր բաց թողնելու արդյունքում Սերգեյը զիջել է դիրքը դասակարգման աղյուսակում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica