close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2018
+2°
+7°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2018
USD1480.94
GBP1678.03
EUR1602.52
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուրախ եմ, որ Վանաձորում նման տաղանդներ կան. Թանկյանին դուր է եկել Մխիթարյան քույրերի կատարումը

Մշակույթ

13 Հունվարի 2018, 15:13
 Ուրախ եմ, որ Վանաձորում նման տաղանդներ կան. Թանկյանին դուր է եկել Մխիթարյան քույրերի կատարումը

Տեղեկացրել էինք, որ դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյաններն ամանորյա անակնկալ են պատրաստել ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան,  աշխարհահռչակ  System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի առաջատար  Սերժ Թանկյանի  համար:  Նրանք  փոխադրել և կատարում են Թանկյանի ու System of a Down խմբի Chop Suey! ստեղծագործությունը  և պատրաստել են փոքրիկ տեսանյութ: Chop Suey!-ն System of a Down  խմբի  Toxicity ալբոմից է, առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի: Ի դեպ, նվեր-հոլովակում ներառված են նաև տարրեր հայկական ստեղծագործություններից:

Սերժ Թանկյանը լսել ու հավանել է քույրերի կատարումը.«Պարզապես շա՜տ հուզված ենք: Սերժ Թանկյանը հավանել է մեր կատարումը: Դիտելով հոլովակը և շնորհավորելով մեզ Նոր տարվա կապակցությամբ՝ մեր սիրելի Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել, նշելով՝ ուրախ է, որ Վանաձորում նման տաղանդներ կան: Մենք ուղղակի երջանիկ ենք, որ նման գնահատականի ենք արժանացել նրա կողմից»:  

Տեղումներ են սպասվում
17 Փետրվարի 2018, 17:50 Տեղումներ են սպասվում
Իրավիճակը՝ շփման գծում
17 Փետրվարի 2018, 14:01 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica